Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական ու բարոյական դիակ է
Ժողվարչապետի խմբակն ու քարոզչական բրիգադը հիմա խայտառակ իրավիճակում են հայտնվել: Միքայել Մինասյանի կողմից բարձրաձայնված շանտաժով փող շորթելու թեմայից մինչև Փաշինյանների ծխախոտի ու ադամանդների մաքսանենգության սխեմաների բացահայտում ոչնչացրել է թղթյա տնակի հիմքերը, որի վրա Նիկոլ Փաշինյանն իշխանություն էր կառուցել: Նրանց համար սա զուտ քաղաքական պարտություն չէ, սա ուղղակի մարդկային կերպարի ոչնչացում է: Որովհետև այլևս փաստ է. չի աշխատում նույնիսկ քարոզչական այն թեզը, թե սրանք ճիշտ է` կառավարչական տեսանկյունից անպիտան են ու անտաղանդ են, բայց գոնե թալանչի չեն, գոնե ազնիվ են: Հիմա ակնհայտ է` սրանք երկուսը մեկում են: Ավելին` Երրորդ Հանրապետության պատմության մեջ որևէ իշխանություն այսչափ անպիտան ու անտաղանդ չի եղել, որքան սրանք: Որևէ իշխանություն այսչափ կոռումպացված ու այսչափ գաճաճ ջեբկիր չի եղել, որքան սրանք: Որևէ իշխանություն այսչափ բացասական ցուցանիշներ չի ապահովել, որքան սրանք: Անպիտանության և կոռումպացվածության հարցերում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակ չեմպիոն է:
Կանխատեսեմ, թե ինչ են ասելու ժողովրդին անպիտան կոռուպցիոներներն ու նրանց քարոզիչները: Ասելու են` «ՀՀ հըըըպաաարտ քաղաքացի, նախկին թալանչիները փորձում են մեզ սևացնել ու անվանարկել»: Սա են ասելու` բնականաբար շեշտը դնելով «նախկին թալանչի» բառակապակցության վրա: Այլ բան չեն ասելու, որովեհև փաստերը կան և այդ փաստերն աղաղակող են: Ու իրենց թվալու է, թե ժողովուրդը միայն Բաբկենենց հարևան պողոսներն են, որոնց կարելի է անվերջ ֆռռացնել ու անիմաստ տեսարաններով և անիմաստ տեքստերով կերակրել: Պատկերացնո՞ւմ եք` ոչնչի մասին կառավարությունը` ժողվարչապետով հանդերձ, կարծում է, թե հինգհազարամյա ազգին կարելի է անվերջ խաբել: Միայն քաղաքական ու բարոյական ինքնասպանները կարող են կարծել, որ մարդիկ ուղեղ չունեն և չեն ասելու` ձեր թալանի փաստերը կան, բայց դուք, երկու տարի լինելով իշխանություն, խոսում եք նախկինների թալանից: Հարգելիներս, որտե՞ղ են փաստերը, երկու տարի է արդեն, ինչ դուք ունեք այնքան իշխանություն, որքան չի ունեցել որևէ մեկը Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում, ինչո՞ւ եք միայն խոսում, ինչո՞ւ եք միայն հոխորտում ու սպառնում, հրապարակեք թալանի փաստերը:
Այո՛, փուչիկները պայթելու սովորություն ունեն: Պայթեց նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության ազնվության փուչիկը: Այս իշխանությունն այլևս չկա, կա այս իշխանության խրտվիլակը, որին պատմության գիրկն ուղարկելու հարցն արդեն իսկ վճռված է, մնացածը` ժամանակի, ավելի կոնկրետ` ամիսների հարց է:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ