Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ) Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակ Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղից Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում Գատուզոն վերադառնում է Ա Սերիա Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է

Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կարծիք

Լրիվ «կոմեդիա»՝ վերջը կռիվ եք գցելու մարդկանց մեջ. Կարեն Ադոնց

Տնտեսագետ Կարեն Ադոնցը Facebook-ի իր էջում գրել է.

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՃՈՌՈՄՈՒԹՅՈՒՆԸ»

Թվում էր, 2 տարի առաջ տեղի ունեցած քաղաքական վերափոխումից կարճ ժամանակ անց, պարզ կդառնա՝ ճահիճը երկար փորփրել չի կարելի, կխեղդի գարշահոտը։

Առաջ շարժվելու ու ճահիճը մաքրելու համար նոր ու մաքուր ճրեր են պետք՝ տնտեսական մեծ հոսանքներ։ Առավել եւս, որ մենք, այս 30 տարվա ընթացքում, տասնապատիկ անգամ ավել՝ «չենք ստեղծել, չենք ստեղծում ու վնաս ենք կրում», քան՝ «մեզ թալանել, կամ կարող էին թալանել»։

Ի՞նչ ունենք արդյունքում այսօր՝ ունենք 13,5մլրդ դոլարի տնտեսություն (համաշխարհային մեկ միջին չափի կորպորացիայի ծավալ)։

Իսկ ի՞նչ ենք արել 2019թ.-ին՝ ունեցել ե՞նք «աննախադեպ» տնտեսական զարգացում, թե ոչ։

Եթե միջին, շարքային ընտանիքի վիճակով նկարագրելու լինենք, ապա տեղի է ունեցել հետեւյալը՝ ընտանիքը ամսեկան ստանում է 600$ եկամուտ՝ հարեւան Պողոս քեռուց 10000$ վարկ ենք վերցրել, աշխատում ենք, յոլա ենք գնում։ Դրանից բացի, մի 30000$ դրսի Ջոն քեռուն ենք պարտք։ Հիմա մեզ, մեր քեռի Պողոսն ու Ջոնը մի 2000$ էլ պարտքով փող տվեցին՝ բան ման առանք, անցած տարվա համեմատ, մի՝ 7,6% ավելի շատ ծախսեցինք՝ գնաց։ Հիմա ի՞նչ՝ դուրս եկավ, որ «պերիոդ» ընկանք, աննախադեպ զարգացա՞նք։

Նայենք մեր 2019թ.-ի ցուցանիշներին՝ ասածիս նման է՞, թե չէ.

ՀՆԱ՝ 13,5մլրդ $, (ՀՆԱ-ի աճ՝ 7,6%)

Պետ. բյուջեի եկամուտներ՝ 3,2 մլրդ $,

Համախառն արտաքին պարտք՝ 12,5 մլրդ $,

Վարկերի ընդհանուր ծավալը՝ 8 մլրդ $,

Վարկերի ծավալի աճ՝ 16,9%,

Սպառողական վարկերի աճ՝ 30%,

Հիպոթեքային վարկերի աճ՝ 40%,

Արդյուբերությանը տրամադրված վարկերը նվազել են՝ (-3,1%)։

Հաշվի առնենք, որ Կառավարության կողմից ներկայացված հակաճգնաժամային ծրագրով ՀՆԱ-ի անկման ու դեֆիցիտի ավելացման պարագայում՝ ՀՆԱ-ի ու Համախառն արտաքին պարտքի ծավալները՝ 2020թ.-ին գրեթե հավասարվելու են։

Հիմա խոսենք մեր սոցիալական վիճակից։ Ես հասկանում եմ, որ դատավորների աշխատավարձը լավ է, որ լինի՝ 1մլն եւ ավելի դրամ, որ արդար դատեն։ Ըմբռնումով եմ վերաբերվում նրան, որ մեր 1000 խոշոր հարկատուների՝ 100-ից ավել ընկերությունների՝ բյուջե վճարված ամբողջ հարկերի գումարի չափով, ուղղվել է պետական կառույցներին պարգևավճարների տրամադրմանը՝ որ չգողանան։ Բայց, անբացատրելի է՝ թե ինչպես մեր պետությունը չի գիտակցել ու չի մտածում՝ բնակչության գերակշիռ մեծամասնության նկատմամբ իր բուն պարտավորության մասին, ավելին՝ օրենքով ամրագրել է իր տոտալ թշվառությունը այս առումով։

Ինձնից լավ գիտեք մեր թոշակների ու նպաստների չափը, բնակչության փաստացի աղքատության թիվն ու մակարդակը։ Իսկ հիմա, մի պահ, հանգիստ մտորելով ընթերցեք Ընտանեկան Օրենսգրքի առանձնացված հոդվածները՝ դուք այդտեղ պետության բուն պարտավորություն տեսնում ե՞ք, դուք դրանց մեջ պետության բացակայություն չե՞ք տեսնում։

Մենք խոսում ենք բանկային գաղտնիքից, համատարած հայտարարագրումից։ Բնակչության առնվազն մեկ երրորդը «օրենքով» չքավոր է ու օգնության կարիք ունի, առնվազն կեսից ավելին՝ այս օրենքի որեւէ մի մասով պարտավորություն ուներ ու հաստատ հնարավոր է չի կատարել՝ փողը բանկում «թաքցրել», փող են ուզել, ասելա չունեմ, չի տվել եւ այլն եւ այլն։ Լրիվ «կոմեդիա»՝ վերջը կռիվ եք գցելու մարդկանց մեջ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

Հոդված 73. Անաշխատունակ չափահաս զավակների ալիմենտի իրավունքը

1. Ծնողները պարտավոր են ապրուստի միջոցներ տրամադրել իրենց օգնության կարիքն ունեցող անաշխատունակ չափահաս զավակներին:
2. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում անաշխատունակ չափահաս զավակների համար ալիմենտի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս` ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից։

Հոդված 75. Ծնողների ապրուստը հոգալու` չափահաս զավակների պարտականությունները

1. Աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են պահել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին և հոգ տանել նրանց մասին։
2. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում օգնության կարիք ունեցող ծնողների համար նրանց չափահաս աշխատունակ զավակներից ալիմենտը բռնագանձվում է դատական կարգով։

Հոդված 81. Իրենց անչափահաս կամ անաշխատունակ չափահաս եղբայրներին և քույրերին պահելու` եղբայրների և քույրերի պարտականությունը

Օգնության կարիք ունեցող անչափահաս եղբայրներն ու քույրերը իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում բավարար միջոցներ ունեցող իրենց չափահաս աշխատունակ եղբայրներից ու քույրերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։ Նույնպիսի իրավունք տրվում է նաև օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ եղբայրներին ու քույրերին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից, ամուսնուց (նախկին ամուսնուց) կամ ծնողներից։

Հոդված 82. Թոռներին պահելու` պապերի և տատերի պարտականությունը

Օգնության կարիք ունեցող անչափահաս թոռներն իրենց ծնողներից ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց պապերից ու տատերից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։ Նույնպիսի իրավունք տրվում է օգնության կարիք ունեցող չափահաս անաշխատունակ թոռներին, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց ամուսիններից (նախկին ամուսիններից) կամ ծնողներից։

Հոդված 83. Պապերին և տատերին պահելու` թոռների պարտականությունը

Օգնության կարիք ունեցող անաշխատունակ պապերը և տատերն իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց (նախկին ամուսնուց) ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց չափահաս աշխատունակ թոռներից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։

Հոդված 84. Իրենց փաստացի խնամողներին պահելու` երեխաների պարտականությունը

1. Անաշխատունակ անապահով անձինք, ովքեր իրականացրել են երեխաների փաստացի խնամքը, դատական կարգով իրենց չափահաս գործունակ երեխաներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունեն, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց (նախկին ամուսնուց)։

Հոդված 85.Խորթ հորը և խորթ մորը պահելու` խորթ զավակների պարտականությունը

1. Օգնության կարիք ունեցող անաշխատունակ խորթ հայրը և խորթ մայրը, որ դաստիարակել ու պահել են իրենց խորթ զավակներին, իրավունք ունեն դրա համար անհրաժեշտ բավարար միջոցներ ունեցող չափահաս աշխատունակ խորթ զավակներից դատական կարգով պահանջելու ապրուստի միջոց, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսիններից (նախկին ամուսիններից)»։