Նախագահը չվճարեց «փրկագինն» ու մնաց կալանքի տակ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու դատավոր Աննա Դանիբեկյանի ընդունած որոշումն ինձ համար անակնկալ չէր: Եվ դա ոչ թե այն պատճառով, որ նույնիսկ խափանման միջոցը փոխվելու դեպքում, մեկ է որոշ ժամանակ անց մի այլ դատավոր կրկին կալանք կիրառելու որոշում էր ընդունելու, ինչպես դա արդեն երկու անգամ տեղի է ունեցել: Ես այդ հարցում գրեթե համոզված էի նկատի առնելով այն փաստը, որ երկրորդ նախագահը, նաեւ նրան աջակցող ԶԼՄ-ներն ու շրջանակները պատրաստ չեղան վճարել խափանման միջոցը փոխելու համար պահանջված «փրկագինը»:
Կարծում եմ բոլորը հիշում են ընդամենը մեկ ամիս առաջ՝ ապրիլի 7-ին, առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի հոդվածում իշխանությունների կողմից դիպուկ կերպով երկրորդ եւ երրորդ նախագահներին առաջարկված գործարքը: «Կարգադրել իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ ծավալած կատաղի պայքարը»: Նման գործարքի առաջարկությունը բնորոշ է այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ոճին ու տարիների ընթացքում դարձել է նրա խառնվածքի բաղադրիչ տարրը:
Ինչպես կարելի էր գուշակել առաջարկված գործարքը մերժվեց ու այսօր ունենք այն ինչ կարելի էր սպասել:
Առողջ դատողություն ունեցող որեւէ անձ այլեւս չի կարող կասկածել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե մեղադրյալ, այլ իշխանությունների ձեռքում «քաղաքական պատանդ» է, լռեցնելու համար ներկա իշխանությունների ապաշնորհությունը մերկացնող լրատվամիջոցներին ու նաեւ կանխելու ներքաղաքական կյանքի թեժացումը: Դա է հաստատում նաեւ «Մարտի 1»-ի գործով այսպես կոչված տուժող կողմի փաստաբանական խմբի ոչ-պաշտոնական խոսափողը հանդիսացող «Առաջին լրատվական»-ի չափազանց անկեղծ խորագիրը՝ «Ռոբերտ Քոչարյանը զգաց ներքաղաքական թեժացման հետեւանքը»:
Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...