Սիրելի իմքայլական ընկերներ, ինչո՞ւ չեք խոսում, որքան էլ քաղաքական թիմի անդամ եք, բայց անդեմ զանգված չեք.Էդգար Առաքելյան
Սիրելի՛ իմքայլական ընկերներ, էս քար լռությունն ինչպե՞ս հասկանանք. ինչո՞ւ ոչ մեկդ չեք խոսում, ինչի՞ց եք քաշվում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Էդգար Առաքելյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Էն արժեքները, որոնց ամբողջ կյանքում դավանել եք ու որոնք բացարձակ եք համարել, ինչո՞ւ եք զոհում հանուն ձեր ներկայիս կարգավիճակի ու թայֆայականության (կներեք, որ էս բառն եմ օգտագործում բայց սա արդեն թիմային համերաշխություն անվանել չի կարելի)։
Բա չիմանա՞նք ձեր վերաբերմունքը կատարվածին։ Բա չտեսնե՞նք, որ անվերապահ, առանց սադրանք-մադրանքներին հղում անելու, առանց ինչ-որ օրենքի ընդունմամբ «ռոբասերժական սպասավորների» ակտիվացումը բացատրելու, ուղղակի դատապարտում եք բռնությունը, դատապարտում եք ձեր գործընկերոջ վարքը։
Չկա-չկա՝ գոնե «գալըչկի» համար, պատմության համար, ձեզ ընտրած, ձեր հետ հույսեր կապող քաղաքացիների առաջ պարզերես լինելու համար, ապագայում նմանատիպ երեւույթներին խիստ գնահատական տալու իրավունքը պահպանելու համար, խիղճը մաքուր պահելու համար։
Ի վերջո, ինչքան էլ քաղաքական թիմի անդամ եք, բայց անդեմ զանգված չեք չէ՞, յուրաքանչյուրդ անհատ եք, ձեր անձնակա՛ն մանդատի ու պատասխանատվության կրողն եք։ Բա էլ ինչո՞վ պետք է հետհեղափոխական ԱԺ-ն տարբերվի հանրապետական ժամանակաշրջանի ատելի ԱԺ-ից, էս հարցը ձեզ տալի՞ս եք։ Ինչի՞ համար քաղաքացին պետք է վստահ լինի, որ անկեղծ եք եղել, երբ տարիներ շարունակ խանդավառ կերպով հանդես եք եկել ատելության խոսքի ու բռնության մշակույթի դեմ, քարոզել եք նոր ու քաղաքակիրթ քաղաքական մշակույթ։
Պատկերացնո՞ւմ եք լռելը ձեզ ու մեզ, մեր երկրին ուր է հասցնելու սրանից մեկ, երկու, երեք տարի հետո։ Խոսե՛ք, ընկերներ։ Հաճախ խոսե՛ք, որովհետեւ էն վնասը, որը մտածում եք՝ կհասցնեք քաղաքական թիմին, եթե խոսեք, անհամեմատելի փոքր է այն վնասից, որ կհասցնեք երկրին ու հանրությանը, եթե շարունակեք լռել։
Հ.Գ. Ի դեպ, եթե նկատեցիք, ես այս կոչը կարողանում եմ անել, քանի որ ժամանակին վաստակել եմ դրա իրավունքը։ Դուք էլ ձե՛րը վաստակեք, պետք կգա։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...