Բացառում եմ, որ Արցախյան հիմնախնդրի բանակցային սեղանին կա փաստաթուղթ. Էդմոն Մարուքյան
Շահարկման առիթ դարձած մտահոգությունները փարատվեցին և ես բացառում եմ, որ սեղանի վրա փաստաթուղթ կա։ Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» ծրագրի ընթացքում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությանն ու այսօր վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Արցախի հիմնախնդրի հետ կապված մենք միշտ մտահոգություններ ունենք, ասել է նա, հավելել, որ Ռուսաստանի արտգործնախարարի՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններից հետո խմբակցությունը որոշել է քննարկել հարցը․
«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կլինի իշխանություն, որը Արցախի հարցում կգնա ոչ հայանպաստ լուծման: Սակայն մի բանը, եթե շատ է քննարկվում, ապա մենք որպես խորհրդարանական ուժ, պետք է մեր մատը այդ զարկերակի վրա պահենք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում»:
Էդմոն Մարությանը համոզված է, որ որևէ իշխանություն չի կարող իր վրա բեռ վերցնել և Հայաստանի ժողովրդից գաղտնի բանակցություններ ունենալ։ Ըստ նրա՝ կգա ժամանակը և իշխանությունը փակ կամ բաց ձեւաչափով կներկայացնի, թե ինչ է բանակցում:
«Եթե կասկած ունենայի, առաջին աղաղակողը ես կլինեի, բայց որպես խորհրդարանական ուժ՝ ես չեմ կարող իրավիճակին չտիրապետել: Արցախի խնդիրը միշտ ներքաղաքական գործիք է եղել: Ինչ հիշում եմ՝ խոսակցություններ են պտտվում, թե հողերը հանձնում են, բայց փաստը մնում է փաստ, որ ոչ մի հող դեռ չի հանձնվել: Հիմա, թե ինչ է խոսվում, կամ չի խոսվում, ինձ շատ քիչ է հետաքրքրում»,- ասել է Էդմոն Մարուքյանը։
2019 թվականը․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի կարիքով, եկամուտների առումով ոսկե տարի էր, բայց Հայաստանն այժմ ճգնաժամի մեջ է հայտնվում և իրենց առաջարկները դրա հետեւանքների չեզոքացմանն են ուղղված:
«Մենք Կառավարության ծրագրին դեմ ենք քվեարկել՝ մի քանի պատճառներով: Առաջին օրը չափելի ցուցանիշներ չկային, իսկ երկրորդը՝ կառավարության կառուցվածքն էր պատճառը»,- ասել է Էդմոն Մարուքյանը։ Այս թեման նա քննարկել է նաև վարչապետի հետ:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...