Սրանք չեն հանձնվելու, ոչ էլ նահանջելու են, կառչելու են իրենց իշխանությունից մինչև վերջ
Մի բան ասեմ, հիշե՛ք։ Սրանք չեն հանձնվելու, ոչ էլ նահանջելու են։ Կառչելու են իրենց իշխանությունից մինչև վերջ, մինչև վերջին շունչը։ Ամենանողկալի ռեպրեսիվ միջոցներով փորձելու են պահել եղածը, ու այդ ճանապարհին դիմելու են այնպիսի զանգվածային ապօրինությունների, որոնք անցյալում չեք էլ պատկերացրել։ Սրանք չունեն ո՛չ սկզբունք, ո՛չ արժեհամակարգ, ու հանուն իրենց աթոռի՝ քարը քարի վրա չեն թողնի երկրում, կբնաջնջեն պետության բոլոր հիմնասյուները, կկազմաքանդեն բոլոր ինստիտուտները, կքայլեն մարդկանց գլուխների ու արյան վրայով, միմիայն թե չզրկվեն այն ամենից, ինչի հասել են՝ փողի, բարեկեցության, տոտալ իշխանության․․․
***
Նիկոլը ընտրել է ամենապրիմիտիվ ու ամենահրեշավոր ճանապարհը՝ եթե ուժային կառույցները չեն ենթարկվում իրեն ու ողջ ծավալով չեն կատարում իր քմահաճույքները, ուրեմն դրանք պետք է ողջ ծավալով էլ կազմաքանդել, ու ջանդամ թե այդ ամենի արդյունքում չի տուժի պետությունն ու հասարակությունը։ Հիմա ինքը ինտնեսիվ կերպով կազմաքանդում է Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, իսկ վերջում հերթը կհասնի բանակին։ Եթե ինչ-որ մարդիկ մտածում են, թե բանակը անվտանգության նկատառումներից ելնելով կխուսափի դրանից, ապա չարաչար են սխալվում՝ Նիկոլին երկրի անվտանգության հարցերը բացարձակ չեն հուզում ու ստորադասվում են իր միահեծան իշխանատենչության մոլուցքին։ Ընդորում, հայկական իրականության մեջ սա նոր բան չէ՝ 90-ականներին, նույն կերպ այն ժամանակ ՀՀՇ-ն որպեսզի կարողանա վերցնել միահեծան իշխանություն, կազմաքանդենց սովետից մնացած ու բավականին արդյունավետ գորժող ուժային կառույցները, որոնց մասնագիտացված սպաները չէին ցանկանում ենթարկվել փողոցից եկած անգրագետ փռչոտներին ու լնգուլավազներին։ Ու այդ ամենի արդյունքում որոշակի շրջան, այդ թվում և պատերազմի ամենածանր տարիներին․ Հայաստանը ու մասնավորապես Երևանը մատնվել էին կրիմինալի քմահաճույքին, մի բան, որը չկար առաջին գծում մարտնչող Արցախում։ Հետո էլ Վանոն իր կրիմինալ միջոցներով փորձեց առնել եղած բանդաների դեմը, ու դա ՀՀՇ-ն մինչև հիմա ներկայացնում է որպես իր իշխանության մեծագույն արդյունք՝ համառորեն մոռանալով նշել, որ ի սկզբանե իրենց գործողությունների ու ուժային կառույցների կազմաքանդման հետևանքով էր երկիրը մի քանի տարի ընկղմվել քրեական քաոսի մեջ․․․
Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...