Հուսով եմ՝ փոխքաղաքապետի խորհրդականը 2 միլիոն պարգևավճարը կտրամադրի հարևաններին
Երևանի քաղաքապետարանում պարգևավճարներ ստանալու հարցը միայն կորոնավիրուսի տարածման ժամանակվա խնդիր չէ, ավելի լուրջ խնդիր է, որը ոչ միայն քննարկման, այլև խորը ուսումնասիրելու կարիք ունի, որովհետև իրականում պարգևավճարի արժանի չէին: Այսօր Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը` խոսելով Երևանի փոխքաղաքապետի և խորհրդականի պարգևատրվելու և վարչապետի այն հայտարարության մասին, թե քաղաքացիները կարող են իրենց հարևանների կոմունալները վճարել:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 1 մլն 800 հազարական դրամով: Խորհրդական Կարեն Համբարձումյանը, ի դեպ, ապրիլ ամսին արդեն 2-րդ անգամ է պարգևատրվում:
Ապրիլի 6-ին նա 560 000 դրամի չափով պարգևավճար էր ստացել:
Ավագանու անդամի խոսքով՝ ճիշտ չէ այս իրավիճակում քաղաքացիներից պահանջել, որ նրանք մուծեն այն մարդկանց կոմունալ վճարումները, որոնք ունեն կարիքը: «Հուսով եմ՝ փոխքաղաքապետի խորհրդականը 2 միլիոնից ավելի իր պարգևավճարը կտրամադրի հարևանների ծախսերը հոգալուն, քանի որ աշխատանքը լքելուց և նոր աշխատանքի անցնելուց առաջ է պարգևատրվել»:
Հարցին, թե կարող էր արդյոք այս իրավիճակում քաղաքապետն այլընտրանքային ճանապարհ գտնել՝ Խաչատրյանը պատասխանեց, որ մի քիչ դժվար է այդ մասին հիմա խոսելը, բայց ըստ նրա՝ այլընտրանքային ճանապարհ միշտ կա, կոմունալ վճարումների վերաբերյալ որոշումները Կառավարությունը պետք է անի, սակայն քաղաքապետարանը կարող էր երևանցիներին սոցիալական այլ աջակցություններ տրամադրել:
«Իսկ երևանցիներին օգնելու համար քաղաքապետը կարող էր գոնե այս երեք ամիսներին պարգևավճար չտալ, որովհետև շատ մարդիկ աշխատանքից զրկված են, իսկ քաղաքապետարանի աշխատողները ստանում են իրենց աշխատավարձը և կարող էին աշխատավարձով այսպես ասած՝ յոլա գնալ և մնացածն ուղղել սոցիալական այլ ծրագրի»,- նշեց Խաչատրյանը:
Հարցին, թե արդոք պարգևավճար ստացողները արժանի էին դրան, Խաչատրյանը պատասխանեց՝ ո՛չ, քանի որ փոխքաղաքապետի տեղակալը, որն անցնում է դատավարի աշխատանքի, ըստ նրա՝ հնարավոր է այդ ոլորտում ցուցաբերի արժանիքներ, բայց քաղաքապետարանում եղած ժամանակ Երևանի ավագանու անդամն իր աշխատանքի բնույթը չի հասկացել:
«Քաղաքապետարանում իրավաբանական վարչություն կա, նա այդ վարչությունն էր վերահսկում, այսինքն՝ անիմաստ հաստիք էր, որի մասին «Լույս» խմբակցությունն ամենասկզբում երկար խոսել է, հաստատել, որ անիմաստ գումարի վատնում է իրականանում»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին միայն այդ երկու պարգևավճարների մասին տեղեկություն ունեն, հետագայում եթե լինեն, տեղյակ կպահեն:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...