Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության. Արսեն Բաբայան
ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարության հանգամամքների ստուգման նպատակով, վաղը՝ մայիսի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն իրավապաշտպան Արսեն Բաբայանը հանձնելու է դիմում՝ պահանջելով պատգամավորի գրառման մեջ բարձրացված հարցերի շուրջ, որոնք պարունակում են հանցագործության առերեւույթ արարքների մասին դատողություններ, տրվի քրեաիրավական գնահատական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Բաբայանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Քանի որ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չունի քաղաքական պատասխանատվություն, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության
Ինչպես գիտեք պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր այսօրվա հարց-հայտարարությամբ հանդես եկավ հանցագործության մասին հաղորդմամբ։
Հ.Հակոբյանի հայտարարության հանգամամքների ստուգման նպատակով, վաղը՝ մայիսի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ գլխավոր դատախազություն եմ հանձնելու դիմում՝ պահանջելով պատգամավորի գրառման մեջ բարձրացված հարցերի շուրջ, որոնք պարունակում են հանցագործության առերեւույթ արարքների մասին դատողություններ, տրվի քրեաիրավական գնահատական։
Դիմումով բարձրացված հարցերի, Հրաչյա Հակոբյանի անպատասխանատու քայլերի, նրա կողմից կատարած զրպարտչության եւ այլ հանգամանքների շուրջ կխոսեմ վաղը, գլխավոր դատախազության մուտքի դիմաց»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...