«Գնացեք Նիկոլ Փաշինյանին ասեք, որ չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը». Սամսոնյանը՝ Մակունցին
Գնացեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրան ասեք, որ Դուք չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը, որովհետև չեք տիրապետում վիճակին և չեք կարողանում կարգուկանոն հաստատել «Իմ քայլը» իշխող խմբակցությունում։ Այս ամսին այսօր՝ ապրիլի 30–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Հարգելի Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց Lilit Makunts,
Ես ուրախ եմ, որ դուք հարգում եք մարդու պատվի և արժանապատվության իրավունքը և դատապարտում եք դրա դեմ ոտնձգությունները։ Մենք էլ։
Բայց որտեղ եք եղել Դուք այս մեկ ու կես տարին, որ չեք նկատել Ազգային ժողովի բարձր ամբիոնից Ձեր խմբակցության անդամների վիրավորանքները և զրպարտությունները Լուսավոր Հայաստանի և նրա անդամների նկատմամբ։ Ըստ այդմ, ես երկու առաջարկ ունեմ Ձեզ։
Եթե այդքան ցավագին եք ընդունել Աժ նախագահի տեղակալի պատվի և արժանապատվության դեմ Ձեր նշած ոտնձգությունները, ապա ստեղծեք խորհրդարանում Էթիկայի հանձնաժող, որը կքննի Էդմոն Մարուքյանի հնչեցրած պատասխանը Ալեն Սիմոնյանին։ Բայց։ Միևնույն ժամանակ կքննվի նաև Լուսավոր Հայաստանի նկատմամբ հնչեցրած զրպարտությունները առ այն, որ մենք Միքայել Մինասյանի պրոյեկտն ենք։ Եթե չապացուցեցիք և փաստեր չներկայացրեցիք /արդեն մեկ տարի ու կես դատարկ օդ եք կրակում/ իշխանության 87 պատգամավորներով՝ Ձեր գլխավորությամբ, կմոտենաք Ազգային Ժողովի ամբիոնին և ներողություն կխնդրեք Լուսավոր Հայաստանից։
Երկրորդ առաջարկս հետևալն է։ Գնացեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրան ասեք, որ Դուք չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը, որովհետև չեք տիրապետում վիճակին և չեք կարողանում կարգուկանոն հաստատել «Իմ քայլը» իշխող խմբակցությունում»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...