Թավիշի ու սամասուդի մասին. Ստեփան Դանիելյան
2018-ին իշխանությունը փոխվեց մի պատճառով։ Նիկոլը հասկացել էր, որ պետք է ձեռները վեր բարձրացնի, ցույց տալով, որ զենք չունի ու առաջ քաշի սիրո ու հանդուրժողականության կարգախոսը։ Դա զինաթափել էր այն ժամանակվա իշխանությանը ու իշխանությունը հանձնվեց, այլ ելք չուներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Նիկոլը միայն դա էր հասկացել, գաղափար չուներ, թե հետո ինչ է անելու, բայց այդ մի բանը հասկացել էր ու դա բավական էր այդ ժամանակվա համար։ Բավական էր, որ իր ձեռքին, կամ իմ կողքից քայլողների ձեռքին մի քար, մի փայտ, մի շիշ լիներ, ջարդ ու փշուր էին իրենց անելու։
Բայց մինչև վերջ չի հասկացել այդ ամենի փիլիսոփայությունը։ Դատարկ ձեռքերը բարձրացնելը նշանակում էր ապավինել օրինականությանը։ Օրենքի ուժը հզոր է, եթե դա լավ ես հասկանում։ Դա էր «թավիշի» ողջ իմաստը։
«Հեղափոխականները» երբ սկսեցին խոսել ուժից, իրենց հզորությունից, ասֆալտին պառկեցնելուց, թավիշից հրաժարվելու սպառնալիքներից, դատարաններ շրջափակելուց ... , դա վերջի սկիզբն էր։
Փորձեք կիրառել ուժ, հետևանքները դաժան են լինելու ու բացարձակապես երկրորդական է, որ հիմա իշխանություն ունեք, կամ էլ ձեզ թվում է, թե ունեք։ Եթե ձեր ձեռքերն արդեն իջեցրել եք ու ափերի պարունակությունն արդեն ցույց չեք տալիս, պարտված եք։
Փորձեք ուժ կիրառել»,– գրել է նա։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...