Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքել Մագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինի Աննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլում Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրները Միլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ Հայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերը The Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններից Նա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավում

Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքելՄագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինիԱննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլումՀայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետՀայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրներըՄիլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցումՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակՀայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերըThe Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններիցՆա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավումԻրանական վերնախավի շրջանում սրվել են անվտանգության համար վախերըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով381 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումՈւկրաինական ԱԹՍ-ների գրոհ Կրասնոդարի ուղղությամբ. կա զոհՆերկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. ԳալյանԴատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցըՄալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցՊարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար. ՄիրզոյանՄիքայել արք․ Աջապահյանը կմնա տնային կալանքի տակԻրանի ԱԳՆ-ն Լարիջանիի սպանությունը ահաբեկչություն է համարումՈւնենք դրական տեղաշարժ. Ավանեսյանը՝ բռնության ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակի մասինՍահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններԻրանի քաղաքականությունը կախված չէ կոնկրետ անհատներիցԻսրայելը նոր հարվածներ է հասցրել ԲեյրութինՄենք ամեն ինչ անում ենք, որ կորցնենք տպագիր մամուլը․ Գեղամ ՆազարյանՊետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծինՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալուՀիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածըՉորրորդ տարին պաշտոնավարող ՍԴ-ի դատավորի աշխատավարձը քանի՞ տոկոսով է բարձր, քան այժմ գործողԱմփոփվել է Առողջ սննդի շաբաթը՝ նվիրված Դպրոցական սննդի միջազգային օրվանUSS Gerald R. Ford ավիակիրը կմտնի Հունաստանի Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաԱրաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք. բացատրական համատեղ աշխատանքի արդյունքըԿենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մետ մտնող փոփոխություններըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.03.2026Որպես վրեժ Իրանի նահատակ Լարիջանիի մահվան համարԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվելԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկել 1 տարեկան երեխայինՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՎթարային ջրանջատում Արարատի մարզումՀորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ ԱրաղչիԹատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ըԵրևանի 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերել է տղամարդու մարմինԱրմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկություններըՔարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ըԱպօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել
Վերլուծական

Գրագետ ռազմավարության խնդիրները

«Անտեսանելի թշնամին մեզ պատերազմ է հայտարարել», ձևակերպում են համաշխարհային լիդերները և միջազգային հանրությունը։ Մնացածը` պատերազմի օրենքներին համապատասխան՝ հակառակորդը հարձակվել է մեզ վրա դավաճանաբար և հանկարծակի, և պետք է լինի համարժեք արձագանք։ Որպես առաջին ռեակցիա՝ պետությունները հատուկ դրություն են հայտարարում:

Առաջին ռեակցիան հասկանալի է: Նպատակը պարզ է՝ ժամանակ շահել: Ուսումնասիրել հակառակորդին, հասկանալ թե ինչով է նա մեզ սպառնում, որոնք են նրա ուժեղ և թույլ կողմերը, ինչ միջոցներ ունենք պայքարելու նրա սպառնալիքների դեմ, որոնք են մեր թուլությունները և ուժեղ կողմերը: Մշակել ռազմավարություն և դրանից բխող մարտավարական ծրագրեր:

Հայաստանը աշխարհի տրամաբանության մեջ է՝ իր բոլոր առանձնահատկություններով։ Ապրիլի 13-ին պարետը ազգային ժողովին և մեզ բոլորիս ներկայացրեց կատարված աշխատանքները:

«Համավարակի դեմ պայքարում չկա բացարձակ արդյունավետ ռազմավարություն, անհնար է վարակը ամբողջովին վերացնել, մինչդեռ դրա դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամիսներ անց, եթե ոչ՝ մեկ տարի անց: Պետությունների կողմից ձեռնարկված միջոցառումները մեծամասամբ միտված են անորոշությունները կառավարելուն: Հասարակությունները կանգնած են կարևոր երկընտրանքի առջև` փորձել խուսափել մեծաքանակ զոհերից և դանդաղեցնել վարակի տարածումը, որպեսզի արդյունքում առողջապահական համակարգը ի վիճակի լինի սպասարկել հիվանդներին, միաժամանակ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը, կամ՝ թույլ տալ վարակի արագ տարածում, մարդկանց մոտ ձևավորելով դիմադրողականություն և հնարավոր դարձնելով արագ վերադարձը բնականոն կյանքի, միաժամանակ ունենալով ավելի մեծ թվով զոհեր: Երկուսն էլ ունեն իրենց տնտեսական, սոցիալական, քաղաքական գինը, սակայն պետությունների գերակշռող մասը դեռևս գնում է առաջին ուղղությամբ՝ չբացառելով որևէ պահի երկրորդ տարբերակին անցնելու հնարավորությունը։»

Ապա ներկայացրեց թվեր.

Եթե որևէ միջոցառում չի ձեռնարկվում, վարակը գագաթնակետին է հասնում 75-80 օրվա ընթացքում: Այդ պահին միաժամանակյա հիվանդների թիվը հասնում է հանրապետության բնակչության 89 տոկոսին: Երևան քաղաքում միաժամանակյա հիվանդների թիվը 110.000, և ծանրագույն վիճակում գտնվող հիվանդների թիվը՝ 8.200:

Նախ խոսենք թվերի մասին:

Մոդելի մեջ կա պարզ թվաբանական սխալ: 89 տոկոսը ֆանտաստիկ ֆիլմերից է:
Բոլորին էլ հայտնի է, որ համաճարակների ժամանակ, երբ հիվանդների ընդհանուր թիվը (ոչ միայն միաժամանակյա) անցնում է 60 տոկոսի շեմը, համաճարակը սկսում է անկում ապրել և աստիճանաբար մարել: Հավանաբար՝ վերջին պահին պետք էր 100 տոկոսից հանել 89 տոկոս և ստանալ 11 տոկոս, կամ՝ 89 տոկոսը չհիվանդացած քաղաքացիների թիվն է: Երևան քաղաքում միաժամանակյա հիվանդների թիվ ներկայացվում է 110.000, եթե ընդունենք, որ Երևան քաղաքի բնակչությունը կազմում է մեկ միլիոն, ապա կստանանք 11 տոկոս:

Ներկայացված թվերը, անգամ 11 տոկոսի դեպքում սարսափազդու են, տպավորիչ:

11 տոկոս միաժամանակյա հիվանդ 75-րդ օրը: Շվեդիայում առաջին հիվանդը արձանագրվել է փետրվարի 15-ին: Ապրիլի 30-ին կլինի 75-րդ օրը: Շվեդիան որևէ միջոցառում չի ձեռնարկել, ապրիլի 30-ին, ըստ պարետի մոդելի, հիվանդների թիվը Շվեդիայում պետք է լինի 1.100.000: Ապրիլի 26-ի դրությամբ Շվեդիայում միաժամանակյա հիվանդների թիվը կազմում է 14.980, պատկերացնենք՝ այն 4 օրում կկրկնապատկվի՝ հասնելով 30.000-ի: 1.100.000 փոխարեն՝ 30.000: Այսինքն՝ Երևանում 110.000-ի փոխարեն 3.000: Ապրիլի 26-ի դրությամբ մենք ունենք 885 միաժամանակյա հիվանդ, որոնցից տասը՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Ընդունենք, որ 5 գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: 885-ից 5-ը: 110.000-ից՝ 621-ը, 8.200 փոխարեն: Եթե անգամ բոլոր տասը հիվանդները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ապա 8.200-ի փոխարեն՝ 1.243: Ակտիվ հիվանդների թիվը մեր հաշվարկով ստացվեց 3.000: Ելնելով այս թվից՝ ծայրահեղ ծանր հիվանդների թիվը կկազմի 18 կամ կրկնակին՝ 36, 8.200-ի փոխարեն: Նույնպիսի թվեր կստանանք, եթե համեմատենք Բելառուսի հետ:

Մոդելի ապոկալիպտիկ բնույթը կասկածի տակ դնելով՝ խորհուրդ կտայինք ՀՀ Առողջապահության նախարարին՝ հրաժարվել մոդելից և աշխատանքները կառուցել՝ հիմնվելով վիճակագրության վրա: Վիճակագրությունը գիտի ամեն ինչ:

Երկիրներ       դեպքեր մահեր   հիվանդներ  ծայրահեղ ծանր հիվանդներ
Իսպանիա       223759  22902   105150        7705
Իտալիա         195351  26384    105850        2102
Ֆրանսիա       161488  22614      94280        4725
Գերմանիա     156513  5877        40836        2570
Բելգիա           45325   6917         27991          934
Շվեդիա          18177    2192        14980          547
Ռուսաստան   74588    681          67657         2300
Բելառուս        9590     67               7950             92
Ղազախստան 2652     25               1981             31
Հայաստան      1746                    28 885              10

Երկիրներ Ծանր հիվանդ% Հիվանդացությունը‰ Մահացությունը‰ Մահաբերությունը%
Իսպանիա         7,3%                4,79                           0,49                         10,24
Իտալիա            2,0%               3,23                            0,44                         13,51
Ֆրանսիա          5,0%               2,47                            0,35                         14,00
Գերմանիա        6,3%               1,87                            0,07                           3,75
Բելգիա              3,3%               3,91                            0,60                         15,26
Շվեդիա             3,7%               1,80                            0,22                         12,06
Ռուսաստան       3,4%              0,51                            0,01                            0,91
Բելառուս            1,2%              1,02                            0,01                            0,70
Ղազախստան     1,6%              0,14                            0,00                            0,94
Հայաստան         1,1%              0,59                             0,01                            1,60

Աղյուսակի տվյալները վերցված են https://www.worldometers.info/coronavirus/ կայքից
Last updated: April 26, 2020, 08:22 GMT


Աղյուսակում բերված թվերը բավականին սուբյեկտիվ են, միևնույն ժամանակ՝ թույլ են տալիս հանգել որոշակի օբյեկտիվ եզրակացությունների: Այսպես “Ընդամենը դեպքեր, մահեր, հիվանդներ” ցուցանիշները վերաբերում են “Ընդամենը գրանցված դեպքեր, մահեր, հիվանդներ ցուցանիշիներին”: Ինչո՞վ է սա կարևոր: Ըստ Մոսկվա քաղաքի առողջապահական դեպարտամենտի տվյալների՝ ապրիլի սկզբին տեստավորմամբ հայտնաբերված հիվանդների 30 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում էր առանց ախտանիշերի: Մեկ շաբաթ անց այդ ցուցանիշը 40 տոկոս է /երբ ավելացել է տեստավորումների քանակը/, ևս մեկ շաբաթ անց՝ 60 տոկոս: “Ծանր հիվանդներ տեսակարար կշիռը” ցուցանիշը, հասկանալի պատճառով, բավականին սուբյեկտիվ է, որոշակիորեն սուբյեկտիվ են “մահացություն” և “մահաբերություն” ցուցանիշները, ավել քիչ՝ “հիվանդացություն” ցուցանիշը:

Ուշադրություն է արժանի ցածր մահացության և մահաբերության ցուցանիշները քաղաքակրթական, տնտեսական, սոցիալական առումներով ոչ բավարար զարգացած երկրներում:

Զարգացած երկրների մեջ ցածր են այդ ցուցանիշները Գերմանիայում: Մահացության և մահաբերության ցուցանիշներով “առաջատարը” Բելգիան է: Շվեդիան որևէ ցուցանիշով չի առանձնանում զարգացած երկրներից: “Ծանր հիվանդների տեսակարար կշիռը” ցուցանիշը ցածր է Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում: Կարո՞ղ ենք արդյոք հասկանալ, թե ինչու: Ի՞նչ դեր են խաղում այս հարցում երկրների տարիքային առանձնահատկությունները և միաժամանակյա հիվանդությունները:

65-ից բարձր տարիքով մարդկանց %-ը Շաքարային դիաբետով հիվանդացությունը ‰
Իսպանիա 18,9                                       Իսպանիա 0,57
Իտալիա 22,4                                          Իտալիա 0,54
Ֆրանսիա 18,9                                       Ֆրանսիա 0,49
Գերմանիա 21,1                                      Գերմանիա 0,56
Բելգիա 18,1                                           Բելգիա 0,62
Շվեդիա 19,6                                          Շվեդիա 0,69
Ռուսաստան 13,5                                    Ռուսաստան 0,56
Բելառուս 14,3                                        Բելառուս 0,32
Ղազախստան 6,8                                   Ղազախստան 0,16
Հայաստան 10,9                                      Հայաստան 0,24

Աղյուսակի տվյալները վերցված են
https://www.who.int/ կայքից


Որոշ ներզատաբանների կարծիքով՝ զարգացող երկրներում շաքարային դիաբետի հայտնաբերումը և հաշվառումը պատշաճ մակարդակի վրա չի գտնվում:
Կա աշխատություն, որ ստատինների օգտագործման պարագայում, հիվանդների մոտ թոքաբորբերը ընդհանում են ծայրահեղ ծանր: Զարգացած երկրներում ստատինների մշտական օգտագործումը տարեց քաղաքացիների կողմից կրում է զանգվածային բնույթ, զարգացող երկրներում՝ եզակի: Հնարավոր է, որ այս հանգամանքը կատարում է լուրջ դերակատարում:

Վիճակագրությունը թողնենք ՀՀ Առողջապահության նախարարին՝ հորդորելով հրաժարվել ֆանտաստիկ մոդելից:

Ի վերջո, ինչպե՞ս ենք հաղթահարելու COVID-19 համաճարակը, ո՞րն է մեր ռազմավարությունը: Պարետը ոչինչ չի ասում այս մասին: Պետությունների գերակշռող մասը դեռևս գնում է առաջին ուղղությամբ, ռազմավարության տեսակետից ոչինչ չասող արտահայտություն է: Մենք ո՞ւր ենք գնում։ Գնում ենք այդ պետությունների հետևի՞ց։ Մենք չե՞նք պայքարում COVID-19 համաճարակի դեմ։

Ներկայումս մարդկանց մեծամասնությունը “նստած է” սոցցանցերում, հեռուստացույցի առջև, որոշները գիրք են կարդում, լեզու սովորում, հոդված գրում: COVID-19 համաճարակի մարումից հետո Forbes-ի ցուցակում չգիտես որտեղից նոր միլիարդատերեր կհայտնվեն:

Քանի որ չկա բացարձակ արդյունավետ ռազմավարություն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, մենք ընտրում ենք ոչինչը:
Մի քանի օր անց հանրությանը ուղերձով դիմեց Վարչապետը`
«Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի մեր ռազմավարությանը, պիտի արձանագրենք, որ, քանի դեռ չի հայտնաբերվել պատվաստանյութ, կորոնավիրուսը չի անհետանալու և մենք ունենալու ենք վարակված քաղաքացիներ: Մեր ռազմավարական խնդիրը ըստ այդմ հետևյալն է` այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ և առողջապահական համակարգի համար տանելի: Մյուս կողմից՝ մենք չենք կարող անվերջ փակված լինել և անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում, հետևաբար մեր ռազմավարական խնդիրն է՝ ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ըստ անհրաժեշտության, նրա հետ համատեղ և արտակարգ դրության ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու նպատակով:»
Վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ. դա ռազմավարական խնդիր կարող է հանդիսանալ առողջապահական համակարգի համար տանելիության իմաստով, իսկ համաճարակի դեմ պայքարում դա միմիայն մարտավարական խնդիր է:
SARS-CoV-2-ը չի անհետանալու անգամ պատվաստանյութը հայտնաբերելուց հետո: Վարակված քաղաքացիներ մենք ունենալու ենք անգամ պատվաստանյութը հայտնաբերելուց հետո:
SARS-CoV-2-ի հետ զուգահեռ մենք ապրելու ենք անգամ պատվաստանյութը հայտնաբերելուց հետո: Ինչպես ապրում ենք գրիպի վիրուսների տարբեր շտամների հետ, ինչպես ապրում ենք տարբեր կորոնավիրուսների հետ, որոնք մեզ մոտ առաջացնում են հարբուխային հիվանդություններ` շնչուղիների սուր վիրուսային վարակներ:
Վիրուսների և կորոնավիրուսների հետ զուգահեռ մենք ապրելու ենք անգամ վիրուսների և կորոնավիրուսների դեմ դեղամիջոցների հայտնաբերումից հետո, ինչպես ապրում ենք բազմաթիվ հիվանդածին բակտերիաների հետ՝ չնայած հակաբակտերիալ միջոցների անվերջանալի բազմազանությանը:

Վարչապետի խոսքերից բխում է`
Մեր ռազմավարությունը COVID-19 համաճարակի դեմ պայքարում ազգաբնակչության շրջանում արհեստական իմունիտետի ստեղծումն է պատվաստանյութի միջոցով, որը երբևէ կհայտնաբերվի:
Այսօր մենք չենք պայքարելու համաճարակի դեմ։ Այսօր մենք դասալիք ենք:
Չի՞ հասկանում արդյոք վարչապետն այս պարզ ճշմարտությունը։ Չե՞ն հասկանում ԱԺ պատգամավորները և կառավարության անդամները։ Հասկանում են: Ինչո՞ւ չեն բարձրաձայնում։ Գաղտնիքը թաքնված է վարչապետի հանճարեղ բանաձևում`
“Հայաստանի ապագան կախված է մի մարդուց, և այդ մարդը դու ես”:
Կոռե՞կտ է արդյոք համեմատել Շվեդիան Հայաստանի հետ։ Իհարկե ոչ:
Շվեդիայի իշխանությունները որևէ սահմանափակում չեն մտցրել, դիմել են քաղաքացիներին՝ հորդորելով լինել զգոն: Որոշ երկրներում, օրինակ Էստոնիայում, օրենքի ուժով մտցրել են սահմանափակումներ, սակայն չեն սահմանել որևէ տուգանք: Եթե փողոցում քայլում են երեքով, ոստիկանը խնդրում է ենթարկվել սահմանափակումներին: Ռուսաստանում սահմանափակումներ և տուգանքներ են մտցված, ոստիկանների մի մասը զինված է ինքնաձիգներով, եթե քաղաքացին փորձում է առարկել ոստիկանի ինչ որ պահանջին, նրան անմիջապես պառկեցնում են գետնին:
Երկու տարվա ընթացքում «Հայաստանի ապագան կախված է մի մարդուց, և այդ մարդը դու ես» բանաձևը մնաց որպես կարգախոս, չամրապնդվեց որևէ օրենքով կամ գործով:
Սկսենք ամրապնդել այն գործով:

Ինչպե՞ս հաղթահարել COVID-19 համաճարակի։ Կան տարբերակներ.

1. Աստված կօգնի
2. Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցով
3. Արմատախիլ անելով
4. Արհեստական իմունիտետով
5. Բնական իմունիտետով

Նայենք իրականությանը բաց աչքերով:
Տարբերակ առաջին` անհնարին ոչինչ չկա, տարբերակի հավանականությունը ձգտում է զրոյի:

Տարբերակ երկրորդ` վաղ թե ուշ բժշկագիտությունը կստեղծի միջոց կորոնավիրուսի և ընդհանրապես վիրուսների դեմ: Կանխատեսել, թե դա երբ կլինի, անհնար է:
Տարբերակ երրորդ` ենթադրում է իրականացնել ազգաբնակչության մասսայական տեստավորում, հայտնաբերել բոլոր հիվանդներին և վիրուսակիրներին (ասիմպտոմ ընթացող դեպքեր), մեկուսացնել, տասնչորս օրվա ընթացքում չունենալ ոչ մի նոր դեպք: Սա առանձին վերցրած մեկ երկրում, մյուս երկրները կատարեն նույնը, ցանկալի է՝ նույն ժամկետներում: Տարբերակի հավանականությունը ձգտում է զրոի:
Տարբերակ չորրորդ`պատվաստանյութ բժշկագիտություն կստեղծի: Լավատեսական սցենարով՝ տարվա վերջին, ազգաբնակչությանը մասսայաբար հնարավոր կլինի պատվաստել մյուս տարվա փետրվար-մարտ ամիսներին, հոռետեսական սցենարով՝ մյուս տարվա ամռանը:

Տարբերակ հինգերորդ` ձևավորել ազգաբնակչության մոտ ակտիվ բնական իմունիտետ:
Անկախ պնդումներից, թե տնտեսությունը կքայքայվի, բնակչությունն արդեն իսկ գտնվում է ծանր սոցիալական վիճակում, վտանգված է տներում փակված մարդկանց հոգեկան առողջությունը, խարխլված է ընտանիքների ամրությունը, այս ամենը հետագայում կբերի է՛լ ավելի շատ մահերի. անկախ ամեն ինչից՝ այսօր ունենք համաճարակի հաղթահարման միայն մեկ իրատեսական ռազմավարություն`

Ձևավորել ազգաբնակչության մոտ ակտիվ բնական իմունիտետ։
Չունենալ կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման որևէ ռազմավարական ծրագիր, հրաժարվել համաճարակի դեմ պայքարից՝ դասալքություն է:
Մեր ամբողջ մարտավարությունը պետք է բխի ակտիվ բնական իմունիտետի ձևավորման ռազմավարությունից:

1. Պետք է հասկանալ, թե մարդկանց ո՛ր տոկոսի մոտ կա արդեն ձևավորված իմունիտետ:
Անց է կացվում ընտրովի հետազոտություն՝ հնարավորինս շատ մարդկանց մոտ արյան մեջ հակամարմինների հայտնաբերման համար: Ինչպես է դա արվում՝ շատ լավ գիտեն մեր սոցիոլոգները, երբ ընտրություններից առաջ կարողանում են կանխատեսել ընտրությունների արդյունքները:
Այս հետազոտությունը պետք է կատարվի որոշակի պարբերականությամբ:
Ի՞նչ է սա մեզ տալիս։

• Ավելի ճիշտ մոդելավորել համաճարակի տարածման արագությունը
• Կանխատեսել համաճարակի պիկի պահին ծանր և առանձնապես ծանր հիվանդների քանակը
• Կանխատեսել համաճարակի մարման և հաղթահարման պահը
• Հայտնաբերել անհատների, որոնց արյան մեջ կա կորոնավիրուսի հակամարմինների

բարձր տիտր: Նրանք կարող են հանդես գալ որպես դոնորներ՝ կորոնավիրուսով ծանր հիվանդների մոտ պասիվ բնական իմունիտետ ստեղծելու գործում:
Գերմանիայում ապրիլի սկզբին անց է կացվել նման հետազոտություն և պարզվել է, որ բնակչության 15 տոկոսի մոտ արդեն իսկ կա ձևավորված ակտիվ բնական իմունիտետ:

2. Առողջապահության նախարարությունը, պետք է լուրջ զբաղվի վիճակագրական վերլուծությամբ, մշակի միաժամանակյա հիվանդություններով ընթացող դեպքերի բուժման սխեմաները: Հնարավորինս պատրաստ լինի մաքսիմալ քանակով ծանր դեպքերի սպասարկմանը: Բոլոր ռիսկային խմբերում գտնվող հիվանդներին անհատապես զգուշացնի անձնական պատասխանատվության վերաբերյալ:

3. Հայաստանի ապագան կախված է մի մարդուց, և այդ մարդը դու ես: Վերջապես խոսքից անցնենք գործի: Վարչապետն ասում է՝ պետք է ձևավորենք հիգենայի նոր կանոններ, և այդ դեպքում գրեթե երաշխավորված կլինենք չվարակվել կորոնավիրուսով: Համաձայնենք վարչապետի հետ՝ մեկ բացառությամբ: Երաշխավորված կլինենք հիվանդանալ շատ թեթև կամ ընդհանրապես առանց ախտանիշների:
Մեկ հատ վիրուսը չի կարող մեզ հիվանդացնել: Ընդունենք վիրուսների մինիմալ քանակը, որ կարող է առաջացնել հիվանդություն N: Այդ N քանակով վիրուսներ հայտնվում են մեր շնչուղիներում, մեզ հետ ոչինչ չի կատարվում: T ժամանակ անց վիրուսների քանակը կդառնա 100N, մեզ մոտ կլինեն հիվանդության թեթև ախտանիշներ: 2T ժամանակ անց վիրուսների քանակը կդառնա 10.000N, մեզ մոտ կլինեն հիվանդության միջին ծանրության ախտանիշներ: 3T ժամանակ անց վիրուսների քանակը կդառնա 1.000.000N, մեզ մոտ կլինեն հիվանդության ծանր ախտանիշներ: Սակայն հենց մեր շնչուղիներում հայտնվեն N քանակով վիրուսներ, մեր օրգանիզմը կհայտարարի տագնապ և կսկսի պայքարը վիուսների դեմ: T ժամանակի ընթացքում մեր օրգանիզմը կմշակի ռազմավարական ծրագիր և դրանից բխող մարտավարական ծրագրեր՝ պայքարելու համար վիրուսների դեմ:
2T ժամանակի ընթացքում մեր օրգանիզմը կհաղթահարի վիրուսներին: Պահպանելով սոցիալական դիստանցիան, հիգենայի կանոնները, մենք կպաշտպանվենք միանվագ 20N, 50N, 100N քանակի վիրուսների ներթափանցումից մեր օրգանիզմ՝ դրանով իսկ ժամանակ տալով մեր իմուն համակարգին:
Այս տրամաբանությունը պետք է հասցնենք յուրաքանչյուր քաղաքացու:
Ի դեպ, բժշկագիտության պատմության մեջ առաջին պատվաստանյութերը՝ «սև ծաղիկի» դեմ, եղել են հենց այդպիսին՝ 1N, 2N:

4. Հայաստանի ապագան կախված է մի մարդուց և այդ մարդը դու ես:
Այս բանաձևը վերաբերում է ոչ միայն մահկանացուներիս, այլև իշխանություններին:
Վարչապետը, ինքնամեկուսացման 4-րդ օրը անցկացնելով կառավարության նիստ, բանաձևը թողեց որպես կարգախոս:
Կառավարության անդամները, չբարձրաձայնելով այս փաստը, բանաձևը թողեցին որպես կարգախոս: Առողջապահության նախարարը նույնպես որակազրկվեց:
Նույն օրը ԱԺ պատգամավորները, նիստի ժամանակ չբարձրաձայնելով այս փաստը, բանաձևը թողեցին որպես կարգախոս:

5. Մայիսի 14-ից հետո հետդարձի ճանապարհ չկա:

Արմեն Ստեփանյան

Փորձագետ