«Նոր» Հայաստանը գրոհում է ազատ խոսքի դեմ
Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Վաղ առավոտից նկատեցի, որ որոշ կեղծ օգտատերեր ֆլեշմոբ են սկսել «5-րդ ալիքի» դեմ: Ուշադրություն չդարձրեցի, մտածեցի «մանկական խաղեր են» կխաղան, կանցնի կգնա:
Ավելի ուշ, իմ վստահելի աղբյուրներից տեղեկացա, որ ֆլեշմոբը հստակ կազմակերպված է և հրահանգավորված, որ մինչև մայիսի 8-ը ակտիվ տարածեն, տարբեր միջոցներով՝ գովազդով, ֆեյքերով, իրական դեմքերով և այլն:
Եւ ամենակարևորը՝ այդ նպատակի համար հատկացվել է բավականին կոկիկ գումար: Շան տեղ չենք դնելու, նաև կոչ չենք անելու մեր հեռուստադիտողներին մեզ աջակցելու և համապատասխան վերաբերմունք դրսևորելու համար:
Խնդիրը ոչ միայն մենք ենք, այլ վաղուց մերժված երևույթը՝ ղարաբաղցիներ-հայաստանցիներ բաժանումը և վարկաբեկումը: Այդ կեղծ օգտատերերը (բնական է հասկանւմ եք ինչ օգտատերերի մասին է խոսքը) մեզ ներկայացնում են որպես «ղարաբաղյան հայասպան կլանի խոսափող»: Նրանք չեն խորշում անգամ սեպ խրել ազգի երկու հատվածների միջև:
Տեքստի թե բովանդակությունը և թե շարադրանքը հուշում է, ում նախաձեռնություն է: Վերջին շրջանում ֆեյսբուքյան live թողարկումներում նմանատիպ տեքստերի պակաս չկա, ամեն ինչ պարզ է և հստակ, բայց դրա մասին չէ որ ուզում էի գրել: Ուղղակի ուզում եմ ասել, տղերք, գործիք մի դարձեք սատանայի ձեռքին, գալու է պատասխանելու պահը և կապ չի ունենալու ով՝ ում դիմակի և ինչ հորինված անվան տակ է գործում: Խոստանում եմ , հատուցումը անասելի դաժան է լինելու:
Իսկ թե ինչո՞ւ հատկապես մինչև մայիսի 8-ն է հանձնարարված, փորձեք ինքներդ ձեզ հարցնել և եթե մի գրամ ուղեղ ունեք գտեք այդ հարցի պատասխանը: Ձեզ՝ «բարի» մաքառում:Կհանդիպենք:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...