Մինչեւ կարանտինի ավարտը Նիկոլը փորձելու է չեզոքացնել իր համար պոտենցիալ վտանգ ներկայացնողներին
Մինչեւ կարանտինի ավարտը Նիկոլը փորձելու է չեզոքացնել բոլոր նրանց, ում մեջ պոտենցիալ վտանգ է տեսնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Ակնհայտ է, որ կորոնավիրուսն ու կարանտինը բացարձակ չեն խանգարում Նիկոլին այս օրերին ինտենսիվ կերպով իրականացնել սեփական իշխանությունը ամեն գնով պահելու քայլեր։ Եվ այս կապակցությամբ իրականացվում են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքնամեն կերպ շարունակելը, Միքայել Մինասյանին կալանավորելու փորձերը, Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված լայնածավալ քայլերը, մասնավորապես՝ «Մուլտի գրուպի» տնօրենի կալանավորումը, «Շանգրիլա» կազինոն լիցենզիայից զրկելու փորձերը, եւ այլն։
Փաստորեն այս ողջ ընթացքում Նիկոլի միտքը ոչ թե աշխատում է ողջ ռեսուրսները մոբիլիզացնելով երկիրը ճգնաժամից հանելու ուղղությամբ, այլ թե ոնց ամեն գնով փորձի չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր անգամ հիպոթետիկ կարող են սպառնալ իր միահեծան իշխանությանը։ Կորոնավիրուսը ոչ միայն համամարդկային, այլ նաեւ առանձին վերցրած համապետական արհավիրք է, որի ու որի հետեւանքների չեզոքացման համար շատ կարեւոր է երկրի բոլոր, այդ թվում եւ մարդկային ռեսուրսների մոբիլիզացիան, ինչին հասնելու թիվ մեկ պայմանը հասարակության բոլոր շերտերի կոնսոլիդացիան է, այլ ոչ թե քաղաքական հակառակորդներին նորից թիրախավորելը եւ նրանց դեմ ռեպրեսիաների նոր ալիք սկսելը, դեռ մի բան էլ օգտագործելով կորոնավիրուսի կարանտինը, որը բացառում է այս պահին հասարակության այդ շերտի քո քայլերի դեմ փողոցային ակցիաները։
Ակնհայտ է, որ մինչեւ կարանտինի ավարտը Նիկոլը փորձելու է չեզոքացնել բոլոր նրանց, ում մեջ այս պահին պոտենցիալ վտանգ է զգում, սակայն ակնհայտ է նաեւ, որ սա իրեն չի օգնի, քանի որ իր համար ամենամեծ վտանգը դարձել է իր կողմից խաբված ժողովուրդը, որի աչքերը սկսել են բացվել։ Իսկ ողջ ժողովրդին կալանավորել իրեն հաստատապես չի հաջողվի...»,- գրել է նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...