Քայլականների հերթական խայտառակ նախաձեռնությունը
Մարդ սիրտ էլ չունի մանրամասն անդրադառնալու քայլականների հերթական խայտառակ նախաձեռնությանը։
Հենց հիմա Կառավարությունը «չզեկուցվող» ռեժիմով քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագիծ՝ սահմանելով մեկուսացման ընթացակարգը։ Ու պատկերացնո՞ւմ եք։ Սահմանում են ինչ-որ պետական մարմնի ԲԱՆԱՎՈՐ կարգադրության հիման վրա փաստացի ազատությունից զրկվելու հնարավորություն։ Ո՛չ փաստաբանի իրավունք, ո՛չ բողոքարկման գործուն մեխանիզմ։
Ահա թե ուր հասցրեցին իրավաբանությունը։
Ստորև տեքստը, իսկ լինքը՝ մեկնաբանությունում.
«Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր` 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` գրավոր կարգադրությամբ: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին և կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։
5. Արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների և տնտեսական հետևանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ:»:
COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ, հրավիրում եմ ձեր ուշադրությունը։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...