Արտակարգ դրության ավարտից հետո այս իշխանությունը պետք է հրաժարական տա
Ըստ վարչապետի աթոռին հայտնված անպատասխանատուի՝ հոգևոր, հասարակական, քաղաքական, տնտեսական, լրատավական լայն շրջանակները հիասթափված են իշխանությունից:
ՈՒ ի՞նչ... ոչինչ, տրամաբանություն չփնտրեք, ոչինչ չփնտրեք, ոչ մի միտք ու լրջություն... палата №6:
Իսկ այս իրավիճակի ռեալն ու համարժեքն այն է, որ արտակարգ դրության ավարտից հետո այս իշխանությունը պետք է հրաժարական տա: Պետք է հեռանան, որովհետև սպառվել են՝ սպառելով անգամ իրենց պոպուլիզմն ու դեմագոգիան: Երկու տարի շարունակ ոչինչ չանելով, ժողովրդին զբաղեցնելով միայն հիսթերիկ բեմականացումներով, բազմաթիվ խնդիրներ ու անելիքներ են կուտակել բոլոր ոլորտներում, արտաքին քաղաքականից մինչև ներքաղաքական, հասարակական ու բարոյահոգեբանական: Հարց է առաջանում. իսկ ի՞նչ նպատակով իշխանության եկան փողոցային խուլիգանությունների հեղինակները: Նպատակը մեկն էր մեծ հաշվով՝ ոչնչացնել ազգայինը, կոտրել մեր ինքնության ողնաշարը: Մի դժվարին գործ, ինչը փաստացի գլուխ չի գալիս: Գլուխ չի գալիս, որովհետև մենք ամուր ողնաշարով կանգնած ենք, և ավելին՝ գիտենք, որ էլի մենք ենք սրանց ավերած երկիրը ոտքի կանգնեցնելու:
Մենքը՝ երկիրը իրապես կառուցողն է,
Մենքը՝ երկիրը իրապես պաշտպանողն է,
Մենքը՝ երկիրը իրապես զարգացնողն է,
Մենքը՝ Հայրենիքը առանց պաթոսի իրապես սիրողն է,
Մենքը՝ մեր հաղթանակներով իրապես հպարտացողն է,
Մենքը՝ ազգային սերունդ իրապես դաստիարակողն է,
Մենքը՝ հարևան, բարեկամ ու հակառակորդ պետություններին
իրարից իրապես տարբերողն է,
Մենքը՝ միասնականություն իրապես սերմանողն է,
Մենքը՝ բանակը զինողն ու հզորացնողն է:
Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...