Դուզ խոսքն էշին են ասում․ քաղաքագետ Արմեն Մինասյան
Դուզ խոսքն էշին են ասում։ Հայտնի ասույթը մեջբերելու առիթը եկեղեցու շուրջ ստեղծված աղմուկն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։
«Բացատրեմ։
Հայաստանի ներքաղաքական պորցեսների ֆոնին հպարտությամբ աչքի ընկնող անբաշարներն, իրենց արշավի համար ոչ մի այլ լուծում չգտնելով, որոշել էին Արամ Ա-ի լրիվ այլ նպատակով ու այլ տեղում ասված խոսքը պրոեկտել Հայաստանի վրա ու, իբր, Գարեգին Բ-ին ուղղված նախատինք ներկայացնել։ Կատարվածի հիմարությունը ցույց տալու համար Անթիլիասից ստիպված էին «դուզ խոսք» ասել։
Այլ իրավիճակներում սրա կարիքը չկար ու չէր լինի, եթե իհարկե, գործ չունենայինք արդեն հիշատակած կենդանիների հետ»։
Իսկ որն է խնդիրը, հարցնում է քաղաքագետը․
«Բերեմ համեմատություն։
Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ Ադրբեջանն իրանցի մի այաթոլլայի տեքստ էր օգտագործում՝ հայերի ու Հայաստանի հասցեին հիմարություններ տարածելու համար։ Նաև հիշում եմ, որ մենք երբեք կարիք չենք ունեցել ռահբարի՝ գերագույն առաջնորդի պարզաբանումների, որպեսզի հավաստիանանք, որ քարոզչական պրիյոմի հետ գործ ունենք։
Հիմա փաստորեն հասել ենք մի կետի, որ Հայաստանի ու հայության ներքին գործերի դեպքում «քթի ծակի» սահմանն էլ է հատվել ու կարիք է առաջացել, որպեսզի հոգևոր իշխանությունը երկրի աշխարհիկ իշխանություններին (այո, այո՝ կեղտոտ արշավում ներգրավված էին ոչ միայն շարքային քարոզիչներ, այլև բարձրաստիճան պաշտոնյաներ) ցույց տա իրենց փոքրոգությունն ու տմարդիությունը, որ ժամանակակից հայերենով «հպարտ անբաշարների ոչնչություն» է կոչվում», գրել է Արմեն Մինասյանը։
Արդ, որոշ շրջանակներու կողմէ պահեր ու կացութիւններ օգտագործելով եւ ծրագրուած մօտեցումով Հայ Եկեղեցւոյ դէմ պայքար մղելու փորձը Մեզի համար, վստահ ենք նաեւ մեր ժողով....


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...