Իրավապաշտպանների գործը իր վրա վերցրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը. Վահան Իշխանյան
Կաթողիկոսը պաշտպանել է ամենախոցելի կալանավորին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։
«Թեև Ամենայն հայոց Կաթողիկոսը իշխանություններին հորդորել էր ազատել կալանքից համաճարակի առաջ խոսցելի խմբում գտնվող կալանվորներին, այսուհանդերձ,
շատերը նրան քննադատեցին թե ինչո՞ւ այդ կալանվորներից միայն Ռոբերտ Քոչարյանի անունն է տվել։
Սակայն, փաստն այն է որ իշխանությունները մտածված, հատուկ Ռոբերտ Քոչարյանին չեն ազատում կալանքից։
Այսպես, փաստաբանները մարտի 16֊ին միջնորդություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար, սակայն գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մի ամիս գործի չի գնացել այն պատրվակով թե անաշխատունակ է, բժշկից թուղթ է ունեցել, մամուլը գրում է թե քթի պլաստիկ վիրահատության համար։ Մի քիչ առողջապահությանը ծանոթ մեկը կարող է ասել որ նախ քթի վիրահատությունը առաջնային առողջապահական խնդիր չի, իսկ համաճարակի ժամանակ բոլոր երկրներում քաղաքացիներին հորդորում են բժիշկներին չդիմել հետաձգելի առողջական խնդիրներով, որ անհարկի չծանրաբեռնեն առողջապահական համակարգը։ Ապա այդ վիրահատության հետվիրահատական անաշխատունակության շրջանը մի շաբաթից ավել չի կարող տևել։ Ուրեմն, նա հատուկ է գնացել այդ վիրահատությանը որ համաճարակի ժամանակ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը չքննի։
Մեկ ամիս անց՝ երեկ ապրիլի 17֊ին Դանիբեկյանը գալիս է աշխատանքի, սակայն նիստ չի նշանակում, փոխարենը, արձակուրդ է վերցնում և նիստը նշանակում մայիսի 8-ին։ Երկրորդ պատրվակը, որ միջնորդությունը չքննի։
Արձանագրենք՝ Ռոբերտ Քոչարյանի կյանքին սպառնացող համաճարակի ժամանակ դատարանը 54 օր նիստ չի գումարում, իսկ Առաջին ատյանի դատրանի նախագահն էլ խախտելով կարգը, այս ընթացքում Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը չի տալիս քննության այլ դատավորի։
Տեղեկանում ենք, որ այս մի ամսվա ընթացքում բազմաթիվ դատավորներ բժշկական դիմակներով նիստեր են գումարում և համաճարակի հետ կապված կալանքից ազատում բազմաթիվ կալանավորների։ Թե ինչքան կալանավոր են ազատվել համճարակի հետ կապված, կարելի է պարզել, բայց փաստ է որ իշխանության հատուկ ցուցումով մի կլանավոր կա, որին չեն ազատեում՝ Ռոբերտ Քոչարյանին։ Իրավապաշտպանության համաձայն համաճարակի ժամանակ կալանավորին նախնական կալանքից չազատելը խոշտանգում է դիտարկվում։
Այս կոնտեքստում Կաթողիկոսը շատ էլ արդարամիտ է եղել, որ միայն Ռոբերտ Քոչարյանի անունն է տվել, քանի որ բազմաթիվ կալանավորներից միայն նրա նկատմամբ է իրականացվում գիտակցված խոշտանգում։
Իշխանության քարոզչությունը ասում է թե Եկեղեցին անջատ է պետությունից և իրավունք չունի միջամտել պետության գործերին, այս թեզը նշանակում է որ իշխանության գործն է մարդկանց խոշտանգելը, իսկ Եկեղեցին եթե միջամտում է թե հորդորում եմ մի խոշտանգեք, խառնվում է պետության գործերին։
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ էր ասում ՝ թե Կաթողիկոսի կոչին համաձայն չեմ բայց պետք է հարգել նրա խոսքի ազատությունը։ Կաթողիկոսի ո՞ր խոսքին համաձայն չի, նա ընդամենը ասում է կալանքից ազատել խոցելի խմբում գտնվող անձանց, եթե համաձայն չի, թող հստակ հայտարարի, որ համաձայն չի ՄԱԿ֊ի և մյուս միջազգային կառույցների կոչին, որ բոլոր երկրները կորոնավիրուսի համաճարակի ժամանակ խոցելի խմբերի անձանց պետք է ազատեն կալանքից։ Այս կոնտեքստում՝ հարգելը կամ թիկունք կանգնելը Հայ առաքելական եկեղեցուն կնշանակի միանալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու Կաթողիկոսի հորդորին։
Իսկ քաղ. հասրակության մի ստվար հատված՝ իրավապաշտպաններ իրենց վրա տաբու են քաշել, որն արգելում է խոսել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների մասին, նրանց մեջ կգտնվի՞ մեկը, ով կխախտի այդ տաբուն ու կհայտարարի, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է և հիմա նրա նկատմամբ խոշտանգում է իրականացվում։
Այս չարագույժ օրերին այդ իրավապաշտպանների գործը իր վրա վերցրեց Ամենայն հայոց կաթողիկոսը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...