Այս ապօրինի և խիստ քաղաքական որոշումը միայն Աննա Դանիբեկյանինը չէ. Նարեկ Մանթաշյան
Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արդեն տևական ժամանակ է, ինչ դատավոր Աննա Դանիբեկյանը ապօրինի կալանքի տակ է պահում Նախագահ Քոչարյանին, սակայն այս ապօրինի և խիստ քաղաքական որոշումը միայն Աննա Դանիբեկյանինը չի, այլ նաև նրան այս ամենին ուղղորդողներինը և այս անպատժելիության մթնոլորտը խրախուսողներինը...
Սակայն այս ամենի համատեքստում մի կարևոր ու առանցքային մարդ կա, ով իր կենսագրության տարբեր փուլերում կատարել է խիստ կասկածելի գործարքներ և կայացրել վճիռներ․ այդ մարդը Երևանի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն է:
Ինչո՞վ է հայտնի Մկրտչյանը.
Այդ նույն Մկրտչյանի ձեռամբ է կալանավորվել Արգիշտի Կիվիրյանը, ինչի արդյունքում ՄԻԵԴ-ը պետությանը պարտավորեցրել է փոխհատուցել, այդ նույն Դատավորը կալանավորեց Հաց բերողին և պատահական չէ, որ Հաց բերողը իր գրության մեջ հենց այս անունն էր գրել. «Իմ մահվան մեջ կմեղադրեք Արթուր Մկրտչյանին»:
Անցան ժամանակներ, իշխանափոխություն, Աննա Հակոբյանը այցելեց Հաց բերողի ընտանիքին, իսկ նրան դատող դատավորը պատժվելու փոխարեն դարձավ դատարանի նախագահ (կարծում եմ՝ բոլոր իշխանություններն էլ սիրում են մութ անցյալին գերի ընկած դատավորներ, ովքեր կկատարեն իրենց ցանկացած քմահաճույք):
Հիմա նախագահ Քոչարյանի գործով Աննա Դանիբեկյանի վերջին արձակուրդ-վիրահատություն-հետվիրահատություն-արձակուրդ գարշելի ու նաև զավեշտալի օպերացիան, որն ուղղված էր գործը ձգձգելուն, միայն Աննայի կամ Նիկոլի պատասխանատվության հարցը չէ, այս կեղտոտ գործելաոճն ամբողջությամբ հովանավորվում է Արթուր Մկրտչյանի կողմից, նա օրենքով պետք է Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի հիման վրա գործը մակագրեր այլ դատավորի, սակայն չի արել ու չի անում:
Եթե Արթուրի հույսն այն է, որ հաջորդ իշխանությունների օրոք նա Նիկոլին կդատի ու կմաքրի իրեն, ապա սխալվում է, մեզ պետք չեն չարչի դատավորներ. դատվելո՛ւ եք...


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...