Արսեն Թորոսյանը կրկին հակասում է Նիկոլ Փաշինյանին. ո՞վ է ստում
Նիկոլի երեկվա ուղղերձը, որն արվում էր մութ քաղաքի ֆոնին, մեկ լեյտմոտիվ ուներ. կորոնավիրուսի տարածումը գտնվում է վերահսկողության տակ, հեսա մայիսից մանրից կվերադառնանք գործունեության հուն։
Եվ արդեն ձևավորվող ադաթի համաձայն՝ այսօր ստատուս է գրում Թորոսյան Արսենը, որն արմատական հակասության մեջ է Նիկոլի երեկվա ելույթի հետ, որովհետև Թորոսյանն էլ հստակ ակնարկում է, որ հիմա համավարակի կրկնապատկման տեմպը մեզ մոտ 17 օր է կազմում, և գուժում է, որ մայիսի վերջում կունենանք 5000 վարակված։
Իրականում երկուսն էլ բստրում են։ Նիկոլը բստրում է, որ վիրուսը վերահսկողության տակ է, և այս կետով ճիշտ էր ասում Արսեն Թորոսյանը. այն վաղուց դուրս է եկել վերահսկողությունից։ Թորոսյան Արսենն էլ է բստրում, որովհետև այն փաստը, որ կրկնապատկման տեմպը 17 օր է կազմում, պայմանավորված է արտակարգ դրությամբ, որի պատճառով հարյուրավոր ձեռնարկություններ ու մարդկանց կուտակման վայրեր չեն գործում։ Հենց սկսեն հանել սահմանափակումները, վարակվողների օրական թիվը կրկին էքսպոնենցիալ աճ է ունենալու, և ըստ այդմ, Թորոսյանի ասած 17 օրը շատ արագ կարող է դառնալ 13-10-7 օր։
Այս տխմար կառավարության քայլերի հետևանքն այն է, որ այսօր արդեն ցուգցվանգում ենք հայտնվել։ Խնդիրն այն է, որ բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք պետք էին այս շրջանում, կա՛մ առհասարակ չարվեցին, կամ էլ արվեցին այնպիսի ուշացումով և այնքան թերի, որ դրանց ՕԳԳ-ն մինիմալ էր։
Արդյունքում ստեղծվել է սոված բունտերի ահագնացող ռիսկ, և հիմա արդեն դիլեման մեկն է՝ կա՛մ մայիսից թողնում են, որ մարդիկ հացի փող վաստակեն, ու հիվանդությունը սկսում է տարածվել երկրաչափական պրոգրեսիայով, կամ էլ չեն թողնում, որ հիվանդությունը կայծակնային տարածում ունենա, բայց սկսվում են լրջագույն սոցիալական խնդիրներ՝ անկանխատեսելի հետևանքներով։
Այսքանով հանդերձ՝ կրկնեմ՝ դեռ բախտներս բերում է։ Բախտներս բերում է, որովհետև սառը քրտինքով վեր թռնելու մղձավանջ է պատկերացնելը, որ այս անգրագետ, ապիկար ու դեմագոգ թիմը կարող է գլխավորել մեզ ավելի լուրջ ճգնաժամի՝ պատերազմի դեպքում։ Կառավարչական այսպիսի հմտություններով Արցախը ո՞րն է, կարող է Չարբախն էլ չկարողանանք պահել։
Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում