«Պարետատո՜ւն, հե՜յ, ո՞վ կա այնտեղ, լսո՞ւմ եք». Անահիտ Բախշյան
Պարետատո՜ւն, հե՜յ, ո՞վ կա այնտեղ, լսո՞ւմ եք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դուք պարտավոր եք ապահովել մանկավարժների անվտանգությունը
Պարոն Ավինյան, հուսամ երեկվա ահազանգիս ծանոթ եք, որին 2 լրացում եմ ուզում անել։
1․ Դպրոցները, նաև մատյանները պետք է ախտահանվեին, որից հետո նոր թույլ տրվել մանկավարժների մուտքը դպրոց, որովհետև հավանաբար կորոնավիրուսով վարակված աշակերտներ ու մանկավարժներ էլ են եղել, գոնե մեկ դպրոցի մասին ունեմ հստակ տեղեկություն։ Ընդ որում այդ դպրոցի շենքում միաժամանակ 2 դպրոցի աշակերտներ և մանկավարժներ են մտնում-դուրս գալիս ու ախտահանում այնտեղ չի եղել։
Արդյո՞ք դպրոցի շենքերն ու մատյաններն ախտահանվել են, քանի որ ԿԳՄՍ նախարարի հրամանն առանց շենքեր մտնելու և մատյաններին ձեռք տալու հնարավոր չէ կատարել։
2․ Տրանսպորտի բացակայության պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում մանկավարժներին պարտադրված այս տեղաշարժը, որը հակասում է Ձեր որոշումներին։ Այսօր իմ աղջիկը 9․30-ին գնաց դպրոց ու ետ եկավ տաքսիով, չգիտեմ ախտահանում իրականացվել էր դպրոցի շենքում, թե՝ ոչ, բայց ես անհանգիստ եմ։
Վերջապես, ինձ շատ հետաքրքիր է, թե ԿԳՄՍ նախարարի սույն հրամանը, որի վերաբերյալ շրջաբերական չի ստացել առնվազն մի դպրոց և որը հակասում է Ձեր հրամանին, քննարկվել է Ձեզ հետ և Ձեր կողմից նշածս վերոնշյալ ախտահանման և մանկավարժների տեղաշարժման հետ կապված խնդիրների վերաբերյալ, ինչպես դա արել եք գործատուներին, հանձնարարականներ տրվել են»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...