Սպասեք ավելի ծիծաղելի նախագծեր, դեռ ամեն ինչ առջեւում է. Սարհատ Պետրոսյանը՝ Հալաբյանի նախագիծը «տհաս» է կոչել
2007 թվականին Հայնախագծում, մասնավորապես Սերգեյ Ամիրաղյանի արվեստանոցում, աշխատելիս մասնակցել եմ Աջափնյակ համայքի գոտեւորման նախագծի մշակման աշխատանքներին, որի շրջանակում մշակվել է Հալաբյան - Աբելյան փողոցներին հարող թաղամասի վերակառուցման հայեցակարգը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հետագա տարիներին մի քանի անգամ ուսանողների հետ անդրադարձել ենք այդ տարածքին, իսկ 2017-2018 թվականներին մշակել եմ Թումոյի կամպուսի ընդարձակման հայեցակարգը, որի շրջանակում առաջին անգամվա համար առաջադրվել է մետրոյի դեպոյի կառուցապատման հաշվին մետրոյի կայարանի կառուցման գաղափարը, որն հիմա կարծես թե իրականացվում է։
Այնպես որ այս տարածքի հետ բազմաթիվ առնչություններ եմ ունեցել։
Այս ամենով հանդերձ երեկվանից շրջանառվող Հալաբյան փողոցին հարող թաղամասի նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնելն ընդհանրապես ինձ հետաքրքիր չի ու այդպես եմ արձագանքել տարբեր լրատվականների։
Դրա համար ունեմ երկու պատճառ, նախ վերոնշյալը հաշվի առնելով այդ տարածքի վերաբերյալ ես չեմ կարող «ձեռի հետ» կարծիք հայտնել։ Երկրորդ՝ այս պահին առկա եւ սպասվելիք «շրիշակից ներքեւ» նախաձեռնությունները 2018-ի փոփոխություններից հետո նախա2018-ական զարգացումների շարունակությունը լինելով մի քանի անգամ ավելի անընդունելի ու վիրավորական են ինձ համար։
Ուստի իմ ինքնամեկուսացված ժամանակն իրոք ափսոս է այդ գաղափարը քննադատելու համար, հատկապես այն դեպքում, որ գրեթե վստահ եմ այդ նախագիծը չի իրականանալու։
Նախաձեռնության հեղինակներն առավելագույնը 1-2 շենք հաջողացնելու են «պոկել» նեղն ընկած պետությունից, որը հետ-կորոնավիրուսային իրավիճակում ցանկացած նման տհաս առաջարկին տոն է տալու, վկան՝ մի քանի օր առաջ Հին Երեւան նախագծով հետաքրքրվող բարձրաստիճան պաշտոնյաների այցը։
Սպասեք ավելի ծիծաղելի նախագծեր, դեռ ամեն ինչ առջեւում է... Ինչպես մի դասական ասեց վերջերս. կորոնավիրուսից հետո կյանք կա, իսկ ոմանց համար իրոք կյանք ա լինելու կորոնավիրուսից հետո եկող ներդրումների հոսքը»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...