Անհարգալից, անշնորք և փողոցային մոտեցում է Հայոց Հայրապետին ավազանի անունով կոչելը․ տեր Գաբրիել Վարդանյան
Ցավալի է տեսնելը, որ մարդիկ (հատկապես որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ) բացարձակ դժվարություն ունեն հասկանալու նաև այն, որ Եկեղեցին մշտապես կատարում է իր հովվական հոգեխնամությունը և Մայրն է իր բոլոր զավակների: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է Տեր Գաբրիել Վարդանյանը։
«Եկեղեցին մշտապես քարոզել է սեր և հանդուրժողականություն, օգնության պատրաստակամություն. դա Եկեղեցու ավանդական կերպն է: Հերթական անգամ ականատես ենք դառնում մարդկային տգիտության դրսևորման, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մարդասիրական քայլը չի ընկալվում համապատասխանաբար», գրել է հոգեւորականը եւ հեռակա դիմել ԱԺ փոխնախագահին:
«Հարգելի´ Ալեն Սիմոնյան, անհարգալից, անշնորք և փողոցային մոտեցում է Հայոց Հայրապետին ավազանի անունով կոչելը: Մի քանի անտեղյակների և անկանոնների հանցագործ վարքը (որին այն ժամանակ չտվեցիք Ձեր հեղինակավոր կարծիքը) չի նշանակում, որ ժողովուրդը պահանջում է Հայոց Հայրապետի փոփոխություն, որը չի կարող տեղի ունենալ անգամ շատերի հեռավոր երազներում: Ցավոք սրտի, ոմանք և՛ կույր են, և՛ խուլ. տեսնում և լսում են այն, ինչն իրենց հարմար է: Մի՛ զլացեք այնքան, ինչքան չեք զլանում Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին ոչ հարիր արտահայտվելիս և հետևեք Վեհափառ Հայրապետի ազգաշեն գործունեությանը: Գիտեմ, որ քննադատելը չափազանց հեշտ է, բայց դժվար է ամեն ինչում ազնիվ լինելը», գրել է տեր Գաբրիելը եւ ափոփել․
«Լավ կլինի, որ յուրաքանչյուրն իրեն հաշիվ տա որոշակի հայտարարություններ անելիս։ Երբ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ փուչ ու ամոթալի հայտարարություններ անելով են զբաղված, Հայոց Հայրապետը իր զավակների հովվական խնամքն է իրականացնում։ Այո, ամեն մեկն անում է իր գործը»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...