Անպատասխանատու հայտարարությունները, այն էլ պետական պաշտոնյաների կողմից, ձեռք են բերում մարազմատիկ բնույթ
Ինձ թվում է, որ համաճարակն արդեն հոգևոր բնույթ է ձեռք բերում պետական պաշտոնյաների շրջանում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին արված անպատասխանատու հայտարարությունները, այն էլ պետական պաշտոնյաների կողմից, ձեռք են բերում մարազմատիկ բնույթ։
Իսկապես հիասթափված եմ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում որևէ մեկը խոսքի ազատություն ու տեսակետ արտահայտելու իրավունք չունի։ Էլ չեմ խոսում այն պարզ իրողության մասին, որ խոսողն Ամենայն Հայոց կաթողիկոսն է։
Փոխանակ խորամուխ լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ասվածին, հասկանալու դրա իմաստը, անբովանդակ ու անպարկեշտ, հախուռն ու անհավասարակշիռ արտահայտություններ։ Հա, երևի Ամենայն Հայոց Հայրապետը մոռացել էր ԱԺ փոխխոսնակից թույլտվություն հարցնել.... դրանով է թերևս բացատրվում անընդունելի ու պատանեկան անպատասխանատու հախուռնությամբ արված գրությունը։ Հազարավոր հրաժարական պահանջողների կողքին կան նաև այդ պահանջին դեմ եղող միլիոնավոր հայորդիներ։ Եվ ի դեպ, ՀՀ-ում քաղաքացի Կտրիճ Ներսիսյան կարծեմ չկա. կաթողիկոսի անձնագրի մեջ, ՀՀ օրենսդրության համաձայն, գրված է Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց։ Սա ուղղակի, առ ի տեղեկություն, քաղաքացի Ալեն Սիմոնյանին` խորհրդածելու համար։
Խորհուրդս է, եթե իհարկե դեռ այն ընդունող կա, սրբագրել ասվածն ու մի լավ մտածել` ինչ ասել է քաղաքականություն, պետական կառավարում, ժողովրդավարություն..... թե չէ հենց այսպես, տեղից ելած հայտարարությամբ, ինչպես ասում են, Երուսաղեմ չես հասնի....
Տ. Շահե Ծայրագույն Վարդապետ Անանյան


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...