Սրբապղծությունը ցավոք բնորոշ է գործող իշխանության մի շարք ներկայացուցիչներին. Արտակ Զաքարյան
Սրբապղծությունը ցավոք բնորոշ է գործող իշխանության մի շարք ներկայացուցիչներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, հավելել է.
«Դրա դրսեւերումներից մեկն էլ հայոց եկեղեցու դեմ վնգստալու նրանց պատրաստակամությունն է։
Վեհափառ տեր,
այնուամենայնիվ վստահ եմ, որ քրիստոնեական սիրով եւ ողորմածությամբ՝ Ձեր հայրապետական օրհնանքից բաժին կհանեք նաեւ եղեկեցու եւ Ձերդ սրբության դեմ վայրահաչողներին։ Քանզի նրանք կյանքում գոյություն ունեն թյուրիմացաբար, պաշտոններ են զբաղեցնում դժբախտ պատահականության արդյունքում, եւ խիստ ժամանակավոր են։ Իսկ Հայ ժողովուրդը, իր քրիստոնեական հավատքն ու հայոց եկեղեցին հավերժ են։ Աստված պահապան մեր Երկրին, Ժողովրդին եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...