Այլասերվածների իշխանությունից այլ բան սպասել չէր կարելի. Միհրան Հակոբյան
Այլասերվածների իշխանությունից այլ բան սպասել չէր կարելի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախին պատգամավոր Միհրան Հակոբյանը։
«Վեհափառի մարդասիրական կոչը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար ընդամենը պատրվակ էր: Այս մարդը երկար չէր կարող իր մեջ զսպել անաստված գազանին, որ շուրջ երկու տարի է` ավիրում է հանրային բոլոր տեսակի ինստիտուտները: Վեհափառի վրա հարձակումը նշանակում է ուղիղ հարձակում իրեն հայ քրիստոնյա համարող ամեն մարդու վրա: Ու հայ քրիստոնյան իր Վեհափառին պաշտպանելու է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներում և մեթոդներով: Որովհետև Վեհափառի իշխանությունն Աստծուց է, իսկ Վեհափառի վրա հարձակվողների իշխանությունը` յուբկաներով տղաներից ու ամեն տեսակի այլասերվածներից: Հայ իրականության մեջ չկա 1700 տարուց ավել կյանք ունեցած ազգային ինստիտուտ, և Հայ Առաքելական Եկեղեցին երբեք խաչը գետնին չի թողել:
Լենկ Թեմուրից մինիև բոլշևիկներ փորձել են հայ քրիստոնյային տրորել ու խաչը գետնել, չի ստացվել: Հիմա էլ չի ստացվելու: Խաչը գետնին չի հայտնվելու, որովհետև իրեն հայ քրիստոնյա համարող ամեն մեկը հանուն Աստծո, հանուն խաչի, հանուն Հայ Առաքելական եկեղեցու, հանուն Լուսավորչի գահը պահող Վեհափառի անելու է այն, ինչ արեց մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոսը: Որովհետև սրբադասված Վարդանանք իրենց գործով են մեզ պատգամել` «մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահություն է»: Անմահության այս պայքարին մենք` հայ քրիստոնյաներս, պատրաստ ենք: Տեսնենք` այլասերվածների ռեժիմը պատրա՞ստ է «անմահանալ» հանուն յուբկաներով տղաների ու ամեն տեսակ այլասերվածների: Տեսնենք` որիս ճիշտն այս հողի վրա ապրելու իրավունք ունի»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...