Փաշինյանի հրճվանքը և Fitch Ratings-ի սառը ցնցուղը
Հայաստանի վարչապետը շարունակում է ֆանտաստիկան իրականություն ներկայացնելու մոլուցքը...
Պարզվում է, ապրիլի 13-ին Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի շուկայից 8,1 միլիոն դոլար գնելը Փաշինյանի կողմից մեկնաբանվել է որպես մարդկանց կողմից նրա կառավարության վարած քաղաքականությանը և դրամին վստահելու արդյունք...
Շատ ուրախ կլինեի, եթե Փաշինյանի ասածները համապատասխանեին իրականությանը... Չգիտես՝ ինչու, երբ ինչ-որ միջազգային կազմակերպության վարկանիշում Հայաստանի դիրքերը վատանում են, պարոն վարչապետը դա անտեսում է և չի հրապարակում այս մասին... Փաշինյանի էջը ուսումնասիրելիս այնպիսի տպավորություն է, որ մենք ապրում ենք Սինգապուրում կան քայլիստների երկրպագուների կենտրոն՝ Լոս-Անջելեսում...
Մինչ Փաշինյանը հրճվում է իր քաղաքականության և դրամի նկատմամբ հասարակության իբրև թե վստահությունից, աշխարհահռչակ Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը "Կայունից" "Բացասականի" և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը "BB-" մակարդակում: Զարմանալի չէ, թե ինչո´ւ Հայաստանի վարչապետը իր էջում չէր հրապարակել այս տեղեկությունը...
Իսկ թե ինչու են մարդիկ դոլար վաճառում, ինձ թվում է` շատ պարզ է... Մարդկանց մեծ մասը ծախսել է կուտակած դրամը և, քանի որ գումարի պահանջ ունի, սկսել է ծախել նաև պահուստավորված արտարժույթը... Բացի այդ, ըստ բազմաթիվ օգտատերերի, դոլարի վաճառքը նաև պայմանավորված է նրանով, որ տարվա կտրվածքով բազմաթիվ գործարարներ ապրիլին են վճարում շահութահարկը, որով ևս պայմանավորված է մեծ քանակությամբ դոլարի հայտվելն արտարժույթի շուկայում...
Հ.Գ. Մինչ Փաշինյանը հրճվում է միայն իրեն ու իր թիմակիցներին հայտնի ձեռքբերումներից` իր սիրած միջազգային կազմակերպությունները սառը ցնցուղ են կազմակերպում նրա համար...
Ի դեպ, հիշեցնեմ, որ Fitch Ratings-ը Standard & Poor’s-ի և Moody’s-ի հետ միասին մտնում է աշխարհի ամենաազդեցիկ վարկանիշային "մեծ եռյակի" կազմակերպությունների ցանկում...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...