Նիկոլի և ՀՀ կառավարության հերթական աճապարարությունը...
Դեռևս ապրիլի 5-ին, այնուհետև ապրիլի 11-ին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին կոչ էի արել Կառավարության որոշմամբ բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջուր սպառող բնակիչ բաժանորդների հոգսերը մեղմել, որը մասնակիորեն բավարարվել է Կառավարության որոշմամբ, մասնավորապես` աջակցությունը տրամադրվելու է 2020 թվականի փետրվար ամսին 10000 ՀՀ դրամը չգերազանցող բնական գազի և 5.000 ՀՀ դրամը չգերազանցող էլեկտրական էներգիայի սպառողներին` 50% -ի չափով:
Այնուամենայնիվ հարց է առաջանում հնարավոր է արդյոք, որ 2020թ. փետրվար ամսին բնակիչ բաժանորդների գազի սպառումը չգերազանցի 10000 ՀՀ դրամը, իսկ էլեկտրական էներգիայի սպառումը` 5000 ՀՀ դրամը: Իհարկե հնարավոր է` եթե
1. սպառողը/ները/ բացակայում են մշտական բնակության վայրից, իսկ այդպիսիք ինչքան ուզեք.
2. չեն օգտվում գազի և էլեկտրական էներգիայի ծառայությունից.
3. սպառել են ավելի քիչ գազ, քան ներտնային գազասպառման ծառայության ամենամսյա արժեքն է.
4.պարտքի կամ այլ խախտումների պատճառով անջատել են գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումը և այլն:
Զավեշտը. Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի թվաբանության, դիմելով վարչապետին իրենից գոհ տեղեկացրեց. քանի որ նշված աջակցությունից իբր օգտվելու են 220 000 բաժանորդներ, իսկ բաժանորդների ընտանիքները բաղկացած են առնվազն երեք անձից, ուրեմն աջակցությունից օգտվելու են 660000 քաղաքացիներ: Դատեք ինքներդ...
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...