Քծնանքի և քծնողների մասին
Հաճոյանալն ու քծնանքը օրվա իշխանություններին, իհարկե, նորություն չէ։ Այն բնորոշ է եղել և է, բոլոր, հատկապես անազատ հասարակություններում։ Մեր, հայկական իրականության մեջ այս երևույթը եղել է և՛ խորհրդային շրջանում, և՛ հետխորհրդային՝ անկախության տարիներին և շարունակվում է, գուցե ավելի մեծ թափով, հետհեղափոխական շրջանում։
Այնպիսի դիֆերամբներ՝ ընդհուպ բանաստեղծություններ, գրքեր նվիրված հեղափոխության առաջնորդին, հայհոյանքներ և անեծքներ նրան քննադատողներին, անկեղծ ասած՝ չեմ հիշում ողջ անկախության տարիներին։
Իհարկե, հիմնականում բոլոր ղեկավարներին հաճելի է լսել իրենց հասցեին հաճոյախոսությունները, որի համար էլ նրանք շռայլորեն պարգևատրում են իրեն շողոքորթողներին, ովքեր էլ հենց այդ ակնկալիքով են լծվում այդ գործին։
Այս կապակցությամբ հիշեցի մի ուշագրավ պատմություն․
Ստալինին զեկուցում են, որ «Առաջնորդի մանկությունը», «Առաջնորդի պատանեկությունը» պոեմների հեղինակ, բանաստեղծ Գեորգի Լեոնիձեն սկսել է նոր՝ «Առաջնորդի երիտասարդությունը» պոեմի ստեղծումը։
-Իսկ ի՞նչ բնակարանում է ապրում բանաստեղծ Լեոնիձեն,-հետաքրքրվեց առաջնորդը։
-Մեր տեղեկություններով, նա Թբիլիսիում հրաշալի բնակարան ունի։
-Իսկ ամառանո՞ց։
-Այո, ընկեր Ստալին, ամառանոցներ՝ Գագրայում և Բորժոմիում։
-Իսկ շքանշաննե՞ր։
-Վերջերս արժանացել է Լենինի շքանշանի։
-Իսկ պարգևնե՞ր։
-Եռակի Ստալինյան դափնեկիր է։
-Այդ դեպքում, էլ ի՞նչ է նա ինձնից ուզում։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...