«Այլեւս առանց վարանելու, կարելի է պնդել՝ սա քաղաքական վենդետա է». Խոսրով Հարությունյան
«Այն, ինչին ականատես է լինում հանրությունը՝ կապված նախագահ Քոչարյանի դատավարության ընթացքի հետ, դժվար է բարեվարքության սահմաններում օգտագործվող բառերով բնութագրել: Պետք է առնվազն մտոք կույր, այսինքն՝ դաուն, լինել, որպեսզի ընդունելի համարել այս պայմաններում դատավորի քթի վիրահատության անխուսափելի անհրաժեշտությունը», – այս մասին գրում է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը եւ մանրամասնում.
«Մի՞թե պարզ չէ, որ դատավորն ինքնագլուխ նման քայլի չէր գնա: Ավելին, առանց երկյուղի զգացողության նման բան այդ կինն իր մտքի ծայրով, անգամ, չէր անցկացնի: Պարզ է չէ՞, որ նրան, մեղմ ասած, հորդորել են հրատապ վիրահատվել՝ նախօրոք համաձայնեցնելով վարչապետի հետ (արդյո՞ք կա գեթ մեկ մտածելու ունակ մարդ, որը համոզված չէ, որ վարչապետն անձամբ է հետեւում նախագահ Քոչարյանի դատավարության ընթացքին): Ըստ էության, իշխանությունները գտել են Քոչարյանի կալանքի ժամկետը ձգձգելու ‹‹պողոսներին›› հարիր տարբերակ:
Եվ սա այն դեպքում, երբ բոլոր միջազգային հեղինակավոր կազմակերպությունները հորդորում են պետությունների ղեկավարներին համավարակի պայմաններում հնարավորինս սահմանափակել կալանքի տակ գտնվող անձանց քանակը եւ հատկապես այն անձանց, որոնք գտնվում են, տարիքային առումով, ռիսկային խմբում: Կրկնում եմ, դժվար է բարեվարքության շրջանակներում որակել այս երեւույթը: Ամենամեղմ ձեւակերպմամբ՝ դա անբարո է, անմարդկային եւ ոչ քրիստոնեավայել: Իսկ քաղաքական առումով, այլեւս առանց վարանելու, կարելի է պնդել՝ սա քաղաքական հակառակորդի հանդեպ անձնական վրեժխնդրություն է՝ քաղաքական վենդետա»:
Որպես հետգրություն Խ. Հարությունյանը շեշտել է. «Մի փոքր ասվածավախ եղեք»:



















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...