Զուտ իրավական դիտարկում. Արփինե Հավհաննիսյանը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին
Արտակարգ դրության ռեժիմը որպես կանոն ենթադրում է, որ երկրի համար բնականոն կյանքի վերադառնալը պահանջում է տևական ժամկետ, հենց այս տրամաբանությամբ է, որ օրենքը նախատեսում է 30-օրյա ժամկետը ևս 30-օրով երկարաձգելու հնարավորություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Զուտ իրավական դիտարկում։ «Արտակարգ դրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ արտակարգ դրությունը ամբողջ Հայաստանի Հանրապետությունում կարող է երկրաձգվել 30 օրով։
Այլ մեկնաբանման պարագայում կարող է ստացվել, որ օրենքը թույլ է տալիս այնպիսի իրավիճակ, որ երկում դեռևս կան (շարունակվում են պահպանվել) հայտարարված արտակարգ դրության համար հիմք հանդիսացող հանգամանքներ, ( սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ), սակայն արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հնարավորություն չկա, եթե ի սկզբանե արտակարգ դրությունը հայտարարվել է, օրինակ, հենց 30 օրով:
Արտակարգ դրության ռեժիմը որպես կանոն ենթադրում է, որ երկրի համար բնականոն կյանքի վերադառնալը պահանջում է տևական ժամկետ, հենց այս տրամաբանությամբ է, որ օրենքը նախատեսում է 30-օրյա ժամկետը ևս 30-օրով երկարաձգելու հնարավորություն»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...