«Որոշել եմ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ». Արսեն Բաբայանը միանում է Արթուր Վանեցյանի թիմին
Արսեն Բաբայանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ որոշել է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ եւ միանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թիմին:
Հայտարարությունում ասվում է.
«Հարգելի գործընկերներ, սիրելի հարազատներ եւ ընկերներ,
Որոշում եմ ընդունել ակտիվ զբաղվել քաղաքականությամբ:
Սիրով տեղեկացնում եմ, որ մեծ հպարտությամբ ընդունել եմ պետական գործիչ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հետ թիմ ձեւավորելու եւ մեր ուժերն անմնացորդ կերպով հանուն մեր Հայրենիքի մեկտեղելու առաջարկը։
Նախկինում երբեւէ քաղաքականությամբ չեմ զբաղվել, որեւէ կուսակցության չեմ անդամակցել ու ոչ էլ հարել։ Բացառապես մասնագիտական գործունեություն եմ ծավալել` մեր պետության առանցքային ինստիտուտներում։
Սակայն այսօր, տեսնելով թե օրվա իշխող քաղաքական միավորն ինչպիսի տարերային պետական կառավարում է իրականացնում, ինչպիսի ապաշնորհ կադրային քաղաքականություն է վարում, ինչպես է ամենօրյա ռեժիմով ընտրովի արդարադատություն եւ երկակի ստանդարտներ կիրառում, ինչպես է անթաքույց կերպով հարձակվում մեր ազգային արժեքների եւ ինստիտուտների վրա, իմ պարտքն եմ համարում ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում՝ գիտելիքներս ու փորձս ի սպաս դնելով մեր ընդհանուր հայրենիքի զարգացման գործին։
Ինձ համար հեղափոխությունը, նախեւառաջ, արժեքների, այլ ոչ թե անձերի փոփոխություն է, ինձ համար հեղափոխությունը գաղափարական իզմերի պայքար է, այլ ոչ թե գաղափարազուրկ ու պոպուլիստական կարգախոսների մրցավազք, ինձ համար հեղափոխությունը պատասխանատու եւ պրոֆեսիոնալ կառավարումն է, այլ ոչ թե ցայտնոտային որոշումներն ու կոլեկտիվ անպատասխանատվությունը։
Սիրելի բարեկամներ, մեզ իրական հեղափոխություն է պետք, մեզ իրական սիրո, համերաշխության, ստեղծագործականության եւ հանդուրժողականության մթնոլորտ է հարկավոր։
Մենք գալիս ենք մեր Հայրենիքի զարգացման նոր գաղափարներով ու նոր տեսլականով»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...