Պաշտպանների միջնորդությունը պետք է բավարարվի, ինչի հետ պլաստիկ իշխանությունը չի ուզում համակերպվել. Արա Վարդանյան
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ Քոչարյանի և մյուսների դատավորն որոշում է քթի պլաստիկ վիրահատություն անել։ Անել դա հենց այն ժամանակ, երբ պաշտպանական կողմը պետք է ներկայացնի երաշխավորագրեր՝ Նախագահի խափանման միջոցը փոխելու նպատակով։ Նման ապաշնորհ ձևերով դատական նիստերի ձգձգումը թույլ է տալի ենթադրել, որ այդ միջնորդությունը պետք է բավարարվի, ինչի հետ պլաստիկ իշխանությունը չի ուզում համակերպվել։ Ցավալի է, որ Նախագահին կալանքի տակ պահելու համար դուք արդեն ստիպում եք մարդկանց գնալ վիրահատությունների՝ վտանգի տակ դնելով իրենց առողջությունը։
Երբ ես ասում եմ, որ Հայաստանում բոլոր քաղաքական պրոցեսները վերածվել են մանկապարտեզի հանդեսի, նեղանում եք։ Բա էլ ինչ անուն դնես այս իրողությանը, եթե ոչ մանկապարտեզ։
Բայց հասկացեք, եթե քիթը ենթարկվելով պլաստիկ վիրահատության կարող է ստանալ լավ տեսք, ապա ձեր իշխանությանը դա չի սպառնում՝ որևէ պլաստիկ միջամտություն չի փոխի ձեր էությունը։
Դուք այլևս պլաստիկ իշխանություն եք։
Հ.Գ. տեսնես մյուս պլաստիկ վիրահատությունն ո՞րն է լինելու
#պլաստիկիշխանություն


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...