Իհարկե մեր իշխանությունները չեն ներկայացնի, թե որոնք են եղել EASA-ի որոշման կոնկրետ պատճառները. Խաժակյան
Հեշտ է ասել, որ նախկինում ապօրինի կերպով էին արտոնագրեր ստանում։ Բարդ է պատասխանել այն հարցին, թե ընթացիկ վերահսկողությունը ինչո՞ւ պատշաճ չի իրականացվել, որի հետեւանքով EASA-ն է բացահայտել է այն, ինչ պետք է ստուգեր մեր քաղավիացիան։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ավագանու անդամի գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.
«Անցած օրերի ընթացքում քննարկվեց Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) որոշումը, համաձայն որի հայաստանյան ավիաընկերությունները, որոնք արտոնագրեր են ստացել Հայաստանի քաղավիացիայից իրավունք չեն ունենա բնականոն կերպով Եվրոպա թռչելու։
Այսօր infocom.am տեղեկատվական հարթակը հրապարակել է այդ որոշումներից մեկը, որից տեսնում ենք մի հստակ, բայց շատ ցավալի ձեւակերպում։
EASA-ն նշում է, որ «Հայաստանը ունակ չէ պատշաճ կերպով արտոնագրեր տրամադրելու եւ վերահսկելու ավիաընկերությունների գործունեությունը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան»։
Իհարկե մեր իշխանությունները չեն ներկայացնի, թե որոնք են եղել EASA-ի որոշման կոնկրետ պատճառները, չեն խոսի այն կոնկրետ խնդիրների մասին, որոնք վերհանել է եվրոպական այս կառույցը։
Շատ ավելի հեշտ է ամեն ինչ բարդել նախկինների վրա։ Հեշտ է ասել, որ նախկինում ապօրինի կերպով էին արտոնագրեր ստանում։ Բարդ է պատասխանել այն հարցին, թե ընթացիկ վերահսկողությունը ինչո՞ւ պատշաճ չի իրականացվել, որի հետեւանքով EASA-ն է բացահայտել է այն, ինչ պետք է ստուգեր մեր քաղավիացիան։
Բայց մեր իշխանությունները բարդ հարցերի չեն պատասխանում եւ դրա առաջին պատճառն այն է, որ բարդ հարցեր տվողները լսելի չեն․․․»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...