Արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել. Արփինե Հովհաննիսյան
Արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել։ Այս ամսին այսօր՝ ապրիլի 6–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Արցախում հետընտրական զարգացումներին։ Նա մասնավորապես նշել է.
«Ակնհայտ է, որ հայտնի շրջանակների ( նույն տեղից ֆինանսավորվող) սիրտը նույնիսկ նման բարդ իրավիճակում եւ նույնիսկ Արցախում հեղափոխություն է ուզում ու, դրանով պայմանավորված, թմբկահարում են իրենց հայտնաբերած խախտումները: Տեղական սադրիչն էլ օգտագործում է ոչ լեգիտիմ բառը՝ ժանրի կանոններին համահունչ։ Մեր թավիշը իրենց քիչ է, հիմա էլ արցախյանն են ուզում։
Նրանք համառորեն չեն ուզում հասկանալ, որ նախ՝ թեև որոշակի խախտումներին, որոնք արձանագրվել են նաև մեր դիտորդական առաքելության կողմից, ( պատկերացնում ե՞ք բացի իրենցից էլի առաքելություն է եղել ու շատ տեղամասերում) դրանք չէին կարող ունենալ ազդեցություն ընտրության ելքի վրա։
Սրա համար պետք չի որեւէ թեկնածուի դեմ կամ կողմ լինել։ Տարրական տրամաբանություն է պետք։
երկրորդ՝ իրենց նախընտրած թեկնածուն հավաքել է 26 տոկոս ձայն` ի համեմատություն մյուս թեկնածուի 49-ի տոկոսի,
երրորդ` իրենց նախընտրած թեկնածուն այդ ցուցանիշի համար պարտական է ոչ թե իրեն, այլ իրեն աջակցող ուժերին, օրինակ` Սամվել Բաբայանին: Սրա ամենապարզ վկայությունն այն է, որ ընտրությունները բոյկոտելու հայտարարություն տարածած թեկնածուի կուսակցությունների դաշինքը չի կարողացել հայտնվել խորհրդարանում:
Ավելին՝ ուշագրավ է, որ Մասիս Մայիլյանը ընտրությունները բոյկոտելու մասին հիշել է ոչ թե ընտրությունների առաջին փուլում, այլ երկրորդ, երբ թերեւս նրա քաղաքական հաշվարկների հիմք հանդիսացած մեկնարկային տվյալները իր համար անդառնալի փոփոխությունների են ենթարկվել, և միակ փրկությունը բոյկոտով սեփական պարտությունը քողարկելն է:
Սիրելի, շատ սիրելի արցախցինե՜ր թույլ մի՜ տվեք ձեզ ներքաշեն անկայունության հորձանուտ։ Դա քաղաքացիական գիտակցության զարթոնք չէ, այլ պարզունակ մանիպուլյացիա։ Աստված մի՜ արասցե, մի վտանգի դեպքում նրանք՝ այսօրվա գոռգոռացողները, հօդս են ցնդելու։
Կարևոր է նաև իմանալ, թե ինչ է սպասվում Արցախի ընտրական գործընթացներում զուտ իրավական տեսանկյունից: Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18:00-ն, դիմում ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ: Մասիս Մայիլյանը հայտարարել է միայն իր բոյկոտի մասին, և նրա հաղորդագրությունից պարզ է, որ դիմում չի ներկայացրել ԿԸՀ: Սա նշանակում է, որ չնայած բոյկոտի կոչերին` նրա անունը կլինի քվեաթերթիկում: Միևնույն ժամանակ՝ ըստ Արցախի Սահմանադրության երկրորդ փուլում Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Այսպիսով` ապրիլի 14-ին քվեաթերթիկում կլինեն երկու անուններ, և ընտրված կհամարվի առավել թվով ձայներ ստացած թեկնածուն»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...