«Պետություն ենք կորցնում, գոնե գիտակցում ե՞նք սա». Արթուր Ղազինյան
Միջազգային պրոֆեսիոնալ և կոմպետենտ մարմիններից մեկը ստուգել է ՀՀ կառավարման որակը Հայկական կոնկրետ մեկ ծառայությունում և եկել եզրակացության, որ արդյունավետ կառավարում ուղղակի գոյություն չունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
«Վերջին օրերի ընթացքում Հայկական հասարակությունը ալեկոծեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության կողմից կիրառված պատժամիջոցների մասին լուրը։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Ոչ մի արտառոց բան, ուղղակի միջազգային պրոֆեսիոնալ և կոմպետենտ մարմիններից մեկը ստուգել է ՀՀ կառավարման որակը Հայկական կոնկրետ մեկ ծառայությունում և եկել եզրակացության, որ արդյունավետ կառավարում ուղղակի գոյություն չունի։
Եթե այդօրինակ այլ մարմիններ իրականացնեն նմանատիպ այլ ստուգումներ նաև Հայաստանի մնացած այլ ոլորտներում, ապա, երաշխավորում եմ, պատկերը կլինի նույնը։
Օրինակ, եթե համալիր ստուգում իրականացվի սննդի անվտանգության կամ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտներում, ապա, հավաստիացնում եմ, նույն եզրակացության կհանգեն։
Իսկ եզրակացությունը մեկն է. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՌԱՎԱՐԱՎՈՒՄ, ամեն ինչ թողնված է ինքնահոսի, որոշումները կայացվում են սիտուատիվ, տարերային և ոչ համակարգված ձևով։
Որոշումների հիմքում ոչ թե համակարգերի արդյունավետ կառավարումն է, այլ դրա գովազդը, պոռոտախոսությունը, մեծամտությունը, հանցավոր ինքնավստահությունը և ամեն ինչում վերջին ճշմարտացիությունը, որոնք քննարկման կամ քննադատության ենթակա չեն, իսկ ցանկացած փորձ քննադատել այս ամենը արժանանում է հայհոյանքի, անեծքի ու ծաղրի։
Այս իշխանությունը կիլոմետրով հեռու է խնդիրները լուծելուց, ոչ մի կապ չունի խնդիրները կառավարելու հետ, սակայն մասնագիտացած է խնդիրների մասին շատախոսելու, զազրախոսելու, սեփական մեղքերը ուրիշների վրա բարդելու, ամեն ինչում և ամենուրեք մեղավորներ փնտրելու կամ նշանակելու գործում։
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ, գոնե գիտակցում ե՞նք սա . . .
Հ.Գ. Խնդրում եմ այդ աղջկան հանգիստ թողեք, նա չափից դուրս մաքուր և միամիտ է, նա մեր պես չի մտածում։ Մեղավոր է նրան նշանակողը, որ գաղափար չունի պետության կառավարումից և կադրային քաղաքականությունից, մարդկային ռեսուրսների կառավարումից»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...