Հ1-ը մնացել է քարոզչամեքենա պարբերական վուլգար դրսևորումներով. Դավիթ Խաժակյան
Դիտեցի Հ1-ի ռեպորտաժը ավագանու այսօրվա նիստի վերաբերյալ: Նույնիսկ չեմ ուզում կիսվել տեսանյութով... Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Առաջին դրվագում հարցս վերաձևակերպվում և ներկայացվում է լրագրողի կողմից, իսկ պատասխանը ուղիղ փոխքաղաքապետի խոսքերն են: Երկրորդ և երրորդ դրվագում Թեհմինայի և իմ խոսքերն են կոնտեքստից լրիվ դուրս, ինչին հետևում է քաղաքապետի «խրոխտ» պատասխանը իր իսկ կադրերից: Դրան հաջորդում է իմ խոսքերի մի շատ կարճ հատված: Այնուհետև Մարությանի խոսքերն ու իշխանական-քարոզչական բնույթի կադրեր և Մարությանի ելույթի երկար հատված:
Մի խոսքով ուզում էինք` լավ, ստացվեց ինչպես միշտ... Հ1-ը մնացել է քարոզչամեքենա պարբերական վուլգար դրսևորումներով: Իսկ ինչո՞ւ վուլգար, որովհետև ամբողջ նիստը, որը բյուջեի կատարողականի մասին էր, Հ1-ի կողմից ներկայացվեց առանց բովանդակային հիմնավորումների մեկ բառ լուսաբանման», գրել է Դ.Խաժակյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...