Ո՞վ գիտի, թե քանի հոգու «դուխը» կարող էր կոտրվել, եթե նրանք այդ ժամանակ լքեին Ստեփանակերտը․ Ալումյան
Որքանով հիշում եմ՝ 1992 թվականն էր: Ստեփանակերտը վաղուց արդեն ռմբակոծվում էր «Գռադ»-երով Շուշիից, հրետանիով՝ Մալիբեյլիից (եթե անունը ճիշտ եմ հիշում), երեք կողմից շրջապատված էր ազերիներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Որքանով հիշում եմ՝ 1992 թվականն էր: Ստեփանակերտը վաղուց արդեն ռմբակոծվում էր «Գռադ»-երով Շուշիից, հրետանիով՝ Մալիբեյլիից (եթե անունը ճիշտ եմ հիշում), երեք կողմից շրջապատված էր ազերիներով: Այդ տարի սկսել էր նաև ազերիների օդուժը ռմբակոծել Ստեփանակերտը: Շատերի համար դա վերջին կաթիլն էր, որոշ մարդիկ (հիմնականում՝ կանայք, երեխաներ ու ծերեր) սկսեցին ժամանակավորապես տարհանվել Հայաստան: Երկու փախստական ազգականներ Ստեփանակերտից այդ տարի մնացին նաև մեր տանը: Առաջին 2-3 ամիսը նրանք սովորական ինքնաթիռի ձայն լսելիս խուճապի մեջ վազում էին դեպի դուռը:
Հետո աստիճանաբար ամեն ինչ կարգավորվեց, բոլորը վերադարձան Ստեփանակետր, իսկ հետո եղավ Հաղթանակը: Այս ամենը ինչո՞ւ հիշեցի: Մի պարզ պատճառով. այդ՝ ամենավատ օրերին, Արցախի ղեկավարը ոչ միայն ինքն էր մշտապես գտնվում ամենաթեժ կետերում, այլ նաև՝ իր ամբողջ ընտանիքը մի օր անգամ չլքեց Ստեփանակերտը: Գործնական տեսանկյունից նրա տիկնոջ և երեք մանկահասակ երեխաների՝ Ստեփանակերտում գտնվելու միգուցե ոչինչ չէր տալիս: Սակայն ո՞վ գիտի, թե քանի հոգու «դուխը» կարող էր կոտրվել, եթե նրանք այդ ժամանակ լքեին Ստեփանակերտը»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...