Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը Տեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստը Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը Բրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցեր Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրո Ուկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. Պուտին Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալ Հունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործություն Պապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքը

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. ՊուտինՀայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալՀունիսի 22-23-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել են 126 հանցագործությունՊապիկյանը «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըԿարևորվել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներ«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀամբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսինՔաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Կարծիք

Կորոնավիրուսը «ճիշտ ժամանակին» է հայտնվել

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ի՞նչ է անում ժամանակակից աշխարհում «միջին վիճակագրական» անհատը, երբ արթնանում է առավոտյան: Մարզա՞նք: Աղո՞թք: Ինքնազարգացո՞ւմ: Անցնում է աշխատանքային պարտականությունների կատարմա՞նը: Ո՛չ, նա աչքերը բացելուն պես (հաճախ անգամ անկողնուց դուրս չգալով)՝ վերցնում է հեռախոսը եւ սկսում է ստուգել նորությունները:

Ի՞նչն է համարվում նորություն: Այստեղ պատասխանները կարող են տարբեր լինել: Երիտասարդ աղջկա համար նորությունը գուցե այն է, թե քանի հոգի է «լայք» դրել Ինստագրամում նախորդ օրը բեռնած տասնյակ նկարներին, որոնք պատմում են այն մասին, թե ինչպես է նա ընկերուհիների հետ սրճարան գնացել եւ ինչ է այնտեղ կերել-խմել: Քաղաքականության հողի վրա շեղվածի համար նորությունը թերեւս այն է, թե իր համակրած եւ չհամակրած գործիչների մասին ինչ նոր բամբասանքներ կան եւ ինչ վիրավորական խոսքեր են նրանք ասել միմյանց հասցեին:

Բայց մարդկանց գլխավոր ձգտումը առավոտյան եւ ամբողջ օրվա ընթացքում տագնապալի լուրեր իմանալն է՝ վթարներ, աղետներ, ահաբեկչություն, պատերազմ: Եվ իհարկե՝ հիվանդություններ: Կորոնավիրուսն այդ առումով «ճիշտ ժամանակին» է հայտնվել: Դա հենց այն է, ինչ հետաքրքրում է մարդկանց գերակշիռ մեծամասնությանը: Եվ որքան սարսափելի լինեն լուրերը՝ այնքան լավ են դրանք սպառվում:
Ես չեմ զարմանա, եթե շատերը «դատարկություն» զգան, երբ մի քանի շաբաթից կամ մի քանի ամսից կորոնավիրուսը նահանջի: (Չնայած գիտության զարգացման ներկա փուլում բացառված է, որ տարեց կամ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց որեւէ մասը չշարունակի մահանալ թոքաբորբից կամ տարատեսակ գրիպների այլ բարդություններից):
Մարդիկ ուզում են կորոնավիրուսի մասին տագնապալի լուրեր իմանալ, որպեսզի հագուրդ տան իրենց ենթագիտակցական իռացիոնալ վախերին եւ խուճապին:

Բայց մյուս կողմից՝ մարդիկ զարմանալիորեն չեն ուզում առօրյա կյանքում դրսեւորել ռացիոնալ, պատասխանատու վարքագիծ, որպեսզի կանխեն այդ վարակի տարածումը: Ժամերով «չանա ծեծել» սոցցանցերում կորոնավիրուսի մասին՝ խնդրեմ: Բայց սնվելուց առաջ լվանալ ձեռքերը՝ դա երեւի դժվար է, մեծ ճիգեր է պահանջում:

Էլ չեմ խոսում ավելի «բարդ», դժվար իրագործելի սահմանափակումների մասին: Այս օրերին, եթե որեւէ մեկը ժամանել է Իտալիայից կամ որեւէ այլ «վտանգավոր» երկրից, թերեւս, պետք է չափազանց զգուշավոր լինի իր հարազատների, մտերիմների եւ գործընկերների հետ շփումների առումով: Եվ ոչ թե հույսը դնի միայն պետության կողմից ձեռնարկված միջոցառումների վրա, որոնք, ինչպես ցույց տվեց իրավիճակը, բավարար չէին:

Չինաստանը չափազանց կոշտ ուժային միջոցներ է կիրառել վիրուսի տարածումը կանխելու համար: Ինքնամեկուսացման կանոնները չպահպանելու դեպքում այդ երկրում չափազանց խիստ պատիժ է սպասվում: Ժողովրդավարական պետություններում նման միջոցները գուցե անհնարին են: Շատ բան թողնված է մարդկանց խղճին եւ գիտակցությանը: Որոշ երկրներում այդ գիտակցությունը նույնքան բարձր է, որքան առողջապահության մակարդակը եւ պետության կազմակերպվածությունը: Դանիայում, օրինակ, կորոնավիրուսով վարակվել է մոտ 500 հոգի, բայց մահացության ոչ մի դեպք չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում