Անի Սամսոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
«Հեղափոխության պահապաններ» խմբի գործողությունների առնչությամբ հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին ՀՀ դատախազություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Ստորեւ ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ.
«ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հարգարժա՛ն պարոն Դավթյան,
Սույն թվականի մարտի 11-ին «Հեղափոխության պահապաններ» անունը կրող մի խումբ անձինք այցելել են ՀՀ քաղաքացու աշխատավայր և նրան ահաբեկել ՀՀ վարչապետին հայհոյելու համար։ Մասնավորապես, վերջիններս քաղաքացուց պահանջել են «պատասխան տալ իրա ասածների համար» և սպառնացել, որ կտեսագրեն։ Տեսանյութում խմբի մասնակիցները նշում են նաև հետևալը՝ «ՀՀ վարչապետը երբևիցե ոչ մի հրահանգ ոչ մեկին չի տվել որ ինչ-որ մեկը վենդետաներ անի, բայց մենք, լինելով ՀՀ քաղաքացի և հարգելով մեր վարչապետին, գտնում ենք, որ նման արտահայտությւոններին պետք է արձագանքենք»։ Վերջում նրանք հավելում են, որ «այս պահը թող բոլորի համար դաս լինի» և պնդում, որ «հանգիստ ամեն ինչ չէր վերջանալու», եթե քաղաքացին չենթարկվեր։
Վերոհիշյալ խմբի գործողությունները պարունակում են ՀՀ Քրեական օրենսգրքով արգելված մի շատ արարքներ։ Մասնավորապես, արձանագրելով վերջիններիս վարքագիծը՝ կարելի է ասել, որ «Հեղափոխության պահապաններ» խումբը ձևավորվել է դրա անդամների համոզմունքների և սովորույթների հիման վրա, որով պայմանավորված են նաև նրանց գործողությունները։
5STOPPED
Այս խմբի անդամները, օգտագործելով իրենց անօրինական ազդեցությունը՝ քաղաքացուն սպառնալիքներով ստիպում են կատարել գործողություններ, որոնք համապատասխանում են իրենց հռչակած համոզմունքներին։ Խմբի անդամները, խախտելով ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածը, որի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան», փորձ են անում իրենց մեթոդներով իրականացնել «արդարադատություն» և կիրառել պատասխանատվություն։
«Հեղափոխության պահապաններ» խումբն իր գործողություններով և կոչերով իրեն իրավունք է վերապահում պատժել բոլոր նրանց, որոնց վարքագիծը չի համապատասխանի իրենց պատկերացումներին։ Այսպիսով, խմբի անդամները ինքակամ իրացնում են իրենց ենթադրյալ իրավունքները, որն առերևույթ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 322-ի հանցակազմի տարրեր (Ինքնիրավչություն)։
Ավելին, նման գործողությունն առերևույթ պարունակում է նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 223.2 և 223.3 հոդվածներով սահմանված հանցակազմերի տարրեր։
Հաշվի առնելով վերոգրյալըև հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ ՀՀ-ում քրեական ենթամշակույթի դեմ հռչակված պայքարի շրջանակներում դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու ուղղությամբ։
Հարգանքով՝
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության
և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահի տեղակալ
ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...