«Չեղարկե՛ք անիմաստ եւ վնասակար հանրաքվեն, դադարեցրե՛ք ատելության քարոզարշավը». Չալաբյան
Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնովիրուսով վարակի երեք նոր դեպք է գրանցվել, այս անգամ Իտալիայից ժամանած ուղեւորների մոտ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս ընթացքում, բուն Իտալիայում վարակվածների թիվը հասավ 12 000 մարդու, բնակչության մեկ շնչի հաշվով դա համարյա 4 անգամ ավելի շատ է, քան Չինաստանում։ Իտալիայում վարակի դեմ անարդյունավետ պայքարը բերել է նաեւ նրան, որ այն արագ տարածվում է Եվրոպայի այլ երկրներում, մասնավորապես, Ֆրանսիայում եւ Իսպանիայում։
Հիվանդությունը արագ տարածվում է նաեւ մնացած աշխարհում, եւ երեկ առաջին անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ այն վերածվել է պանդեմիայի (համաշխարհային համաճարակի): Երեկ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ 30 օրով դադարեցվում է Եվրոպայից այցելուների մուտքը ԱՄՆ, սա աննախադեպ երեւույթ է վերջին տասնամյակաների պատմության մեջ։ Համաճարակը դարձավ գլոբալ աղետ, եւ այլեւս ոչ մի երկիր երաշխավորված չէ նրա հարվածից։
Մեզ ժամանակն է դա գիտակցել։ Վերջին շաբաթվա ընթացքում ողջ թափով վերսկսված ատելության քարոզը եւ համաճարակը միասին վերցված կարող են անուղղելի հարված հասցնել մեր արդեն իսկ թուլացած իմունիտետով երկրին ու ժողովրդին։ Ժամանակն է դա վերջապես գիտակցել, դադարացնել առաջինը, եւ սկսել իրապես պայքարել երկրորդի դեմ։ Չեղարկե՛ք անիմաստ եւ վնասակար հանրաքվեն, դադարեցրե՛ք ատելության քարոզարշավը, խստացրե՛ք վերահսկողությունը սահմաններին, մարդկանց ըստ հնարավորության տուն ուղարկե՛ք, գնե՛ք անհրաժեշտ դեղամիջոցներ եւ սարքավորում, եւ պատրաստվե՛ք դիմագրավել համաճարակին»:


















































Իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը եւ անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ. Չալաբյանը՝ իշխանություններին
Հատուկ կարեւորություն է ստանում բանակը զերծ պահել վիրուսի տարածումից. Չալաբյան
«Իշխանությունը փորձում է «քավության նոխազներ» փնտրել բանակի ներսում». Չալաբյան
Պատրա՞ստ եք արդյոք Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցով նույնպես հանրաքվե անցկացնել. Ավետիք Չալաբյան
«Նույնիսկ այս իշխանության համոզված ջատագովները կարող են մի պահ կանգ առնել, ու հարց տալ՝ ինչո՞ւ». Չալաբյան
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը