Դավիթ Բաբայան. «Արցախը շատ կայուն երկիր է»
ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին զգուշացնում է չմեկնել Արցախ։ Պատճառը տարածաշրջանում առկա ռազմական հակամարտությունն է։ Գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ կրակոցները և երբեմն հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ նաև ականները և ականանետները, տարեկան դառնում են մարդկանց մահվան և վիրավորման պատճառ։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս խուսափել շփման գծին և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին մոտ գտնվող ավտոճանապարհներին գտնվելուց։
Մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի ողջամտության սահմաններում։ Եթե ԱՄՆ-ը, այդ թվում նաև Մինսկի խմբի իրենց համանախագահը նշում են, որ կա լարվածության նվազում, լարվածությունը թուլացել է, և հետո իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել Արցախ, ապա տարօրինակ իրավիճակ է առաջանում։ Այդ մարդիկ, որ գալիս են Արցախ, չեն մեկնում առաջնագիծ։ Արցախը շատ կայուն երկիր է:
եթե ԱՄՆ-ը դրա վերաբերյալ հակառակ կարծիք ունի, ապա պետք է Ադրբեջանն էլ նշեր այդ ցանկում հակամարտությամբ պայմանավորված, այլ ոչ թե կորոնավիրուսը նշվեր։
Հետևաբար մենք կարծում ենք, որ ամեն ինչ պետք է ողջամտության սահմաններում լինի, որպեսզի պահպանվի բալանսը։ Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի մոտեցման։ Մենք ուզում ենք, որ ամեն ինչ ավելի իրական, իրատեսական լինի, չլինեն սուբյեկտիվ կարծիքներ»,- ասաց Բաբայանը՝ ավելացնելով, որ հարկավոր է ճշտել, թե այդ հաղորդագրությունը ինչու է տարածվել նման բովանդակությամբ, ով է տվել դրա համար անհրաժեշտ ինֆորմացիան։
Չի բացառվում, որ դա արած լինեն ադրբեջանական լոբբիստական ընկերությունները։ Այստեղ կա սուբյեկտիվության մեծ աստիճան։ Հետևաբար մենք պետք է հստակ իմանանք, թե ով և ինչու է դա արել, ու փորձենք շտկել դա։ Այս իրավիճակում հարկավոր է նորից աշխատեցնել Հայաստանի, Արցախի, Սփյուռքի կառույցները, դիվանագիտական առաքելությունները, որպեսզի նման մոտեցումենրը վերանայվեն։
Մեր դիտարկմանը՝ ժամանակահատվածը ինչ-որ հանգամանքով պայմանավորվա՞ծ է, թե ինչու հիմա, երբ շփման գծում առավելապես հանգիստ է, Բաբայանը պատասխանեց. «Այո, լարվածությունը կտրուկ նվազել է, վիճակն ավելի կայուն է, հրադադարի ռեժիմի խախտումները ևս նվազել են։ Դրա համար տրամաբանություն չենք տեսնում։ Հետևաբար, եթե տրամաբանություն չկա, ապա կա սուբյեկտիվություն»։
Ինչ վերաբերում է պաշտոնական Ստեփանակերտի արձագանքին, ապա դրա միակ արձագանքը դեպի Արցախ տարեցտարի աճող զբոսաշրջիկների թիվն է. Տարեցտարի աճող այդ թիվն ամենառեալ, ամենաանքաղաքական և ամենապատկերավոր պատասխանն է։
Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանի ֆեյսբուքյան էջից


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...