Իսկ Նիկոլը պատրա՞ստ է ներողություն խնդրի. Արմեն Աշոտյան
Կարող ենք ասել, որ մեղավոր ենք բոլորս՝ ամեն մի ծայրահեղ դրսևորում, անկախ պատճառներից ցեմենտում է ներհանրային բաժանարար գծերը, խորացնում բեևեռացման խրամատները, և ամեն հաջորդ օր մենք, որպես ժողովուրդ, արթնանում ենք իրարից էլ ավելի հեռու, էլ ավելի նեղված, էլ ավելի զզված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Երբ լուսացավ նոր օրը՝ հերթական գիշերային ֆեյսբուքյան պատերազմներից հետո, կրկին շանս է առաջանում հետհայաց գնահատել հանրային առողջության մակարդակը:
Ամեն անգամ մեծ է գայթակղությունը մի քանի ավել թթու բառ ասել դիմացինին, մանավանդ երբ ինչպես ցանկացած կռվում, շատ արագ մոռացվում է կռվի բուն պատճառը և սկսում են իշխել էմոցիան և ադրենալինը:
Ավաղ, նման վարքային մատրիցան երբեմն աշխատում է նաև իմ դեպքում:
Ցավոք, հանրությունը 2018 թվականի դեպքերից հետո ոչ միայն չի ապաքինվում, այլև խորանում է իր բարոյահոգեբանական անկման մեջ:
Կարող ենք ասել, որ մեղավոր ենք բոլորս՝ ամեն մի ծայրահեղ դրսևորում, անկախ պատճառներից ցեմենտում է ներհանրային բաժանարար գծերը, խորացնում բեևեռացման խրամատները, և ամեն հաջորդ օր մենք, որպես ժողովուրդ, արթնանում ենք իրարից էլ ավելի հեռու, էլ ավելի նեղված, էլ ավելի զզված:
Սակայն մեր բոլորի ջանքերը հաղթահարելու այս մթնոլորտը զրոյացվում են, երբ երկրիդ քաղաքական նորաձևությունը թելադրող իշխանությունները իրենք են շահագրգիռ նման միջավայրի պահպանման մեջ, անհանդուրժողականության խրախճանքի մեջ, հասարակական պառակտման և բևեռացման մեջ, ֆեյքային և իրական ատելություն գեներացնելու և օգտագործելու մեջ:
Չէ, ես սուրբ չեմ, բայց պատրաստ եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վիրավորել ու պիտակավորել եմ այս ընթացքում: Պատրաստ եմ ու խնդրում եմ:
Իսկ Նիկլոը պատրա՞ստ է: Իսկ նա կխնդրի՞: Որպես վարչապետ և որպես այս պահին դեռևս երկրի ամենազդեցիկ մարդ կվերցնի՞ ուսերին իր և իր թիմակիցների հազարավոր վիրավորանքների համար պատասխանատվությունը:
Պատասխանը գիտեք ինքներդ, ուստի a la guerre comme a la guerre վիճակը, ավաղ, շարունակելու է դոմինանտ վարքային կանոններ թելադրել բոլորիս, անկախ նրանից ուզում ենք մենք դա, թե ոչ:
Մնում է ինքնապաշտպանության բանզդի մեջ էլ մարդ մնալ և պահել ոչ միայն հարվածը, այլև սեփական կլասը»,- գրել է նա:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...