Ալբանիան արտահանձնել է Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում կռված ռուսաստանցուն
Ալբանիան արտահանձնել «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության շարքերում կռված ռուսաստանցուն, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՌԴ ԱԴԾ-ի Հանրային կապերի կենտրոնը (ՀԿԿ):
«Անվտանգության դաշնային ծառայությունը` Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության, Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի եւ Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության հետ համատեղ, կազմակերպել է Ալբանիայից միջազգայնորեն հետախուզվող Ռուսաստանի քաղաքացի Միսլաեւ Ռասուլ Վիշանիեւիչի արտահանձնումը»,- հայտնել են ՀԿԿ-ում:
ԱԴԾ-ի տվյալներով՝ Միսլաեւը, «լինելով արմատական իսլամի կողմնակից, 2013-ին մեկնել էր Սիրիա, որտեղ մասնակցել էր «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմից կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններին: 2019 թվականի հուլիսին Միսլաեւը կալանավորվել էր Ալբանիայում: Ռուսաստանի իրավապահ մարմինների համակարգված գործողությունների արդյունքում ներկայացված հետախուզվող անձի հանցավոր գործունեության ապացույցները թույլ են Ալբանիայի իշխանություններին թույլ տվեցին բավարարել նրա արտահանձնման պահանջը: Նախօրեին նա արտահանձնվեց Ռուսաստան:
ՀԿԿ-ում հայտնել են, որ Միսլաեւվը գտնվում է կալանքի տակ եւ անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվում:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...