«Նա մարմնավորում է երիտասարդների տագնապն իրենց ապագայի հանդեպ». Հարիսոն Ֆորդը խոսել է նոր ֆիլմի և Գրետա Թունբերգի մասին
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Հարիսոն Ֆորդը, որը հանդես է գալիս Call of the Wild(«Վայրի բնության կանչը») նոր էկրանավորման մեջ, Yahoo Entertainment-ի հետ զրույցում խոսել է բնության ուժի, բնության հանդեպ մարդու վերաբերմունքի, ինչպես նաև 17-ամյա շվեդ աշակերտուհի և բնապահպան Գրետա Թունբերգի մասին:
«Աստղային պատերազմների» և «Ինդիանա Ջոնսի» 77-ամյա աստղը բնապահպանական ուղերձներ է տեսնում իր վերջին ֆիլմում:
«Կարծում եմ` ֆիլմում բնությունը ներկայացվում է իր ողջ վեհությամբ: Բնության ուժը գոյություն ունի, որպեսզի մարդիկ այն գնահատեն և հասկանան: Սա է ընկած ֆիլմի հուզական համատեքստում: Կարծում եմ` այն լավ առումով մեծ ազդեցություն կունենա մարդկանց վրա»,- ասել է դերասանը:
Որպես բնապահպանական բարեփոխումների ջատագով՝ զարմանալի չէ, որ Ֆորդը գովաբանել է նաև բնապահպան Գրետա Թունբերգին:
«Ես կարծում եմ, որ նա մարմնավորում է երիտասարդների տագնապն իրենց ապագայի հանդեպ»,- ասել է Ֆորդը:
Դերասանի խոսքով՝ Գրետայի հաստատուն կամքն ու գործողությունները կարող են փոխել բնության հանդեպ մեր վարքը:
«Կարևորն այն է, թե ինչ ուղերձներ է նա հղում և ինչ ազդեցություն է ունենում նա մարդկանց վրա, այլ ոչ թե կլիմայի փոփոխության համար շարժման երիտասարդ առաջնորդի նորահայտ կարգավիճակը»,- հավելել է դերասանը:




















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...