Արցախում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել. Ովքեր են դրա հետեւում
«168 ժ-ամ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ նախօրեին Ստեփանակերտում բողոքի ակցիա էին կազմակերպել «Արցախի հեղափոխական կուսակցության» անդամները, որոնք մտադիր են մասնակցել մարտի 31-ին նախանշված խորհրդարանական ընտրություններին:
Նշենք, որ այս կուսակցությունը ստեղծվել է մեկ ամիս առաջ եւ բավականին կասկածելի ծագում ունի. կուսակցության աչքի ընկնող դեմքերը, ինչպես նաեւ ակցիայի բուն մասնակիցները Սամվել Բաբայանի հետ ակտիվ փոխհարաբերություններ ունեցող անձինք են։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ունեցած միջադեպն անուղղակի կերպով կարող է կապված լինել Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերից հնչեցրած մեսիջների հետ։
Մասնավորապես՝ Փաշինյանն իր խոսքի ենթատեքստում ակնարկել էր, որ ոչ մի կերպ չի հանդուրժի, որ Արցախում ծայրահեղ գաղափարներ կրող գործիչներ գան իշխանության գլուխ։
Նշենք, որ պաշտոնական Երեւանը որոշակի անհանգստություն էր հայտնել Վիտալի Բալասանյանի կոշտ հայտարարությունների վերաբերյալ։ Ի դեպ, ներկա պահին, ըստ տեղեկությունների, Բալասանյանն ունի մոտավորապես 15 տոկոսանոց վարկանիշ։ Ըստ օդում կախված լուրերի՝ Արցախում տեղի ունեցած միջադեպն ուղղակիորեն կազմակերպվել է Բաբայանի ձեռամբ, չի բացառվում՝ Երեւանի ուղղորդմամբ։
Զավեշտալին այն է, որ ցուցարարները Ստեփանակերտի կենտրոնում վանկարկում էին ոչ միայն Արցախի Արտակարգ իրավիճակների նախարար Լեւոն Մնացականյանի, այլեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, ում մնացել է պաշտոնավարել ընդամենը մեկ ամիս։ Սա խոսում է այն մասին, որ այդ կոչերն ընդամենն առիթ են հանդիսացել մայրաքաղաքում որոշակի աժիոտաժ ու լարվածություն ստեղծելու համար։
Մեր տեղեկություններով՝ ներկա պահին հաղթելու հավանականություն ունեցող հիմնական թեկնածու Արայիկ Հարությունյանն իր ռեսուրսների հաշվին ունի որոշակի մեկնարկային առավելություն եւ բավական առաջ է անցել իր հիմնական հակառակորդ Մասիս Մայիլյանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը