Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FT Սա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարար Փամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է ԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցում Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր Նոտարական պալատի և Հաշտարարների պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիր Կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի հերթական նիստը Ինչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ին Հայաստան-Ավստրիա բիզնես համաժողով Վիեննայում Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հայ գերիների խնդրով նոր դիմում է ուղղվել ՄԱԿ-ի լիազորած խմբին

Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FTՍա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՓամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել էԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցումՆա չգիտի, թե ինչի մասին է խոսումՌուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվայինՃապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր Նոտարական պալատի և Հաշտարարների պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիրԿառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի հերթական նիստըԻնչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ինՀայաստան-Ավստրիա բիզնես համաժողով ՎիեննայումՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՀայ գերիների խնդրով նոր դիմում է ուղղվել ՄԱԿ-ի լիազորած խմբինՓաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքումՄեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումըԲացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿԻնչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցըԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների հայտերի ընդունումԽրախուսելով մշակութային վերջին զանգի անցկացումըԻրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտԻրանի հասցեին Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել ենՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱրմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԸնդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունըՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՔննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՈրևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասինԻնչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումիցՖրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելությունԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկելԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆՖուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունումԿայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունըՎանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներՄարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ էՄայիսի գլխավոր իրադարձություններից մեկը կլինի այսպես կոչված «Կապույտ Լուսինը» Մեր ժողովուրդը մոլուցք ունի․ որտեղ ծառ ա տեսնում, թուփ՝ էդտեղ քանդի ու շենք սարքիՍպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվելՀայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունըՄելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետԻնչո՞ւ են Հայաստանում ավելանում ծանր հանցագործությունները․ որտեղի՞ց է գալիս այս ագրեսիանՁերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից մի խումբ անձինք Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցում սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանվել
Հայաստան

Մյունխենի զրույցը ինձ վախեցրեց․կարծում եմ՝ Փաշինյանը օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում. Հրանտ Բագրատյան

Ալիեւ-Փաշինյան հանդիպումը ցույց տվեց, որ Ալիեւը օրակարգ ուներ, Փաշինյանը՝ ոչ։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի քննարկմանը:

Հրանտ Բագրատյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ խնդրի լուծումը պետք է բավարարի երեք կողմերին էլ, իսկ դրանից առաջ ասել է, որ Արցախը Հայաստան է և վերջ:

«Փաշինյանն ասում էր՝ ես տվել եմ նաեւ Ադրբեջանի անունը, մեզ մի բան է ասում, դրսում՝ մի բան։ Կարող ենք ասել, որ դա դիվանագիտական խելացիություն է, տա Աստված, բայց Ալիեւը ամեն տեղ նույն բանն է ասում՝ հողերը հետ կտաք, Ղարաբաղն էլ կպահենք, ինքնավարություն կտանք, մենք սրան պատասխան չտվեցինք։

Ես իրավունք ունեմ ենթադրելու, որ գործերը լավ չեն։ Նման խիստ հարցադրում Ալիեւը չի արել։ Նույնիսկ առաջին նախագահի դեպքում խոսքը չի եղել Ղարաբաղի ինքնավարության մասին, այլ փուլերով հասնել անկախության։ Երկրորդ նախագահը առաջարկել է փաթեթով լուծման տարբերակը։ Իմ կարծիքով Փաշինյանը շատ նեղն է, լավ է՝ վերջերս չի հարձակվում Ղարաբաղի իշխանությունների վրա, ինչո՞ւ էր պետք հարձակվել, թուլացնել»,-ասաց Բագրատյանը:

Նա կարծիք հայտնեց, որ եթե Փաշինյանը իմանար, որ Մինսկի համանախագահ երկրները Ալիեւի պես չեն մտածում, ինքը ձայնը կբարձրացներ. «Բայց տեղի է ունեցել այդ փոփոխությունը հենց իր իշխանավարման ընթացքում, որոնք թույլ են տալիս Ալիեւին մեզ նման կերպ դիմելու․ նա պետք է մեզնից խնդրի, մենք խնդրելու բան չունենք»:

Բագրատյանը համոզված է, որ ՍԴ հարցով հանրաքվեն ավելի շուտ առնչվում է ղարաբաղյան հարցին. «Ո՞նց կարող է լինել հանրաքվե Հրայր Թովմասյանին հանելու հարցով, ուրեմն դրա հետեւը մի ուրիշ բան կա։ Եթե նա խոստումներ չի տվել, ապա որքան պարզամիտ քաղաքական գործիչ պետք է լինի, որ հանրաքվե անի ինչ-որ մեկին գործից հանելու համար։

Ինձ դուր չի գալիս Փաշինյանի մտածելակերպը, հապճեպ որոշումները, բայց ես Փաշինյանին ճանաչում եմ, նա այդքանը հասկանում է։ Մինչ մենք զբաղված եք կոռուպցիայով, սահմանադրական փոփոխություներով, ունեցվածքներով, բանը բանից անցնելու է։ Ես իրավունք ունեմ վախենալու, որ այս տարի Հայաստանը, Ղարաբաղը կարող են տակնուվրա լինել։ Մյունխենի զրույցը ինձ վախեցրեց․ դրա մեջ տոն էր տալիս Ալիեւը։ Ես Հեյդար Ալիեւի հետ բանակցել եմ, բերում էր հետը քարտեզ՝ ձեռքով նկարված, վրան այդ շրջանները նշած, գիտե՞ք ինչ օրի էին։ Ասլան բալա է դարձել Ալիեւը։ Կարծում եմ Փաշինյանը օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում»,-ընդգծեց Հրանտ Բագրատյանը: