Մի շարք ղեկավարներ կասկածվում են օտարերկրացիներին կեղծ տեղեկանքներ տրամադրելու մեջ
Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզում տեղի ունեցած պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com կայքը:
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի համատիրությունների մի քանի ղեկավարներ իրենց աշխատանքային պարտականությունների ընթացքում թույլ են տալիս չարաշահումներ, որոնք դրսևորվում են իրենց լիազորությունները չարաշահելու կամ անցնելու, ապօրինի, վարձատրության դիմաց իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու տեսքով:
Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ Վանաձորում գործող համատիրություններից մեկի ղեկավարը իր լիազորություններն անցնելու միջոցով 2019թ. սեպտեմբեր ամսին Ումար Օմարովին, Մուսլիմ Գաբիբուլաևին, Էլմիրա Գաբիբուլաևին, Ռամոնով Խետագ Արսենովիչին, Խադոնով Մարատ Ռուսլանովիչին տրամադրել է Աճառյան փողոցի 11 շենքի թիվ 26, Ներսիսյան թաղամասի 12 շենքի թիվ 50 և Աճառյան փողոցի 15 շենքի թիվ 20 բնակարաններում փաստացի բնակվելու վերաբերյալ իրավունք վերապահող կեղծ տեղեկանքներ:
Այդ տեղեկանքները նշված անձինք ներկայացրել են ն ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունք և հիշյալ տեղեկանքների հիման վրա Հայաստանում իրենց անվամբ հաշվառել են ավտոմեքենաներ, մինչդեռ նշված անձինք վերոգրյալ հասցեների բնակարաններում երբևէ չեն բնակվել:
Լոռու մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց գտնվելու վայրը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը