Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում
«Իրատեսը» գրում է. «Չգիտեմ՝ փառատոնամոլությունն ով է բերել ու մեր վզին փաթաթել, բայց որ առանձնակի անտաղանդ ենք իսկապես նորմալ փառատոն ունենալու ու այն կազմակերպելու հարցում, անքննարկելի է:
Անկեղծ ասած, մեծ հույսեր ունեի, որ այս իշխանությունում, որտեղ, առաջին հայացքից, խանդավառ երիտասարդների պակաս չկա, պաշտոնյաներ կլինեն, որ կառաջարկեն վերջ դնել տարիներ ի վեր ռաբիսության աստիճանի իջեցված փառատոներին: Բայց նրանք ոչ միայն վերջ չդրեցին, այլև շարունակեցին առավել քան անտրամաբանական փառատոներ կյանքի կոչել: «Մորուքի փառատոնը», օրինակ, որ հաստատել էր դեռ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը, կյանքի կոչվեց նորերի օրոք:
Օրերս էլ տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ «յարխուշտայի» փառատոն անցկացնելու թեմայով քննարկում է տեղի ունեցել: Փառատոն իրականացնելն իրականում վատ չէ, ուղղակի այն խիստ բովանդակային ու ըստ էության պետք է լինի՝ միտված որևէ բանի հանրահռչակմանը, պահպանությանն ու զարգացմանը: Տարիներ ի վեր, օրինակ, Ախթալայի սուրբ Մարիամ աստվածածին եկեղեցու բակում խորովածի փառատոն էր անցկացվում. մի կողմ թողնելով հարցը, թե որն է խորովածի պահպանության, հանրահռչակման ու զարգացման օրակարգը, ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ ուտել-խմելու այդ արարողությունը հոգևոր միջավայրում էր անցկացվում:
2009-ից իրականացվող այդ փառատոնը չեմ սիրել, ընդունել, իմաստավորել դեռ ամենասկզբից, քանի որ մշտապես ականատես եմ եղել «մի-մի թաս կոնծելու» տրամաբանությամբ իրականացվող գործընթացի: Այս մասին երկար խոսելուց հետո, փառատոնի կազմակերպիչները նախ դրա անվանումը փոխեցին՝ դարձնելով «Խորովածի, երգի, պարի ու արվեստի» փառատոն, այնուհետև անցկացման վայրը տեղափոխեցին՝ եկեղեցու բակից քաղաքի ֆուտբոլի դաշտ:
Բայց ո՛չ երգը, ո՛չ պարը, ո՛չ էլ, առավել ևս, արվեստն ու անցկացման վայրը չկարողացան հետին պլանում թողնել խորովածը: Փառատոնը մինչ այսօր էլ շարունակում է մնալ որպես «մեկ շիշը քանիսո՞վ ես վաճառում», «գառան մատերը՝ մոշի հատիկներով», «խոզի սուկին՝ ընկույզի մուրաբայով», «ձմերուկի սոուսով՝ հորթի փափկամիս» արտահայտությունների փառատոն:
Նույն պատկերն է նաև Տավուշում անցկացվող «Օղու», «Մեղրի և հատապտուղների», Արմավիրում անցկացվող «Տոլմայի» ու տարաբնույթ այլ փառատոների ժամանակ: Իհարկե, դեռևս անգերազանցելի է «Ոչխար խուզելու» փառատոնը, բայց, հուսանք, փառատոնամոլությամբ տարվող մեր չինովնիկների խանդավառ գաղափարները դրանից այն կողմ չեն գնա»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը