Էրդողան. «ԱՄՆ-ի նկատմամբ մեր մոտեցումները փոխվում են»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը քննադատական խոսքեր է ուղղել ԱՄՆ-ին:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով ռամազանի տոնի առիթով մուսուլմանների պատվին կազմակերպվող ամենամյա իֆթարի (հյուրասիրություն) չեղարկմանը, ասել է.
«ԱՄՆ-ում մի ավանդույթ կար: Գրեթե ամեն տարի ԱՄՆ-ի արտգործնախարարները տեղի մուսուլմանների համար իֆթար էին կազմակերպում: Սակայն այս տարի ԱՄՆ-ի արտգործնախարարությունը չեղարկել է այդ միջոցառումը:
Իֆթարը ռամադան ամսվա ժամանակ երեկոյան սննդի ընդունման կարգն է: Արարողությունը տեղի է ունենում երեկոյան աղոթքից հետո:
Նրանք ասում են՝ իրենց մոտ խտրականություն չկա, ասում են՝ իրենք դեմ են կրոնական խտրականությանը: Այդ դեպքում ինչպե՞ս բնութագրել իրենց արածը: Այժմ բնականաբար մեր մոտեցումներն էլ ուզած-չուզած փոխվելու են: Մենք ոչ թե խոսքերին, այլ կատարված քայլերին ենք նայում»:
Ըստ էրդողանի՝ ԱՄՆ-ում մուսուլման կանաց վիրավորած, այնուհետև կանանց պաշտպանել ցանկացած 2 տղամարդկանց սպանած անձնավորությունը պետք է ահաբեկիչ հայտարարվի:
«Ինչպես Եգիպտոսում են ահաբեկիչ համարվում միայն դավանանքի պատճառով քրիստոնյաների վրա հարձակվողները, այնպես էլ ահաբեկիչ է ԱՄՆ-ում մուսուլման կանանց վրա հարձակված անձնավորությունը», - ասել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ նշյալ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում՝ գնացքի մեջ։ Երեք ուղեւորներ փորձել են հանդարտեցնել հիջաբով կանանց վիրավորող տղամարդուն, բայց վերջինը դանակով հարձակվել է նրանց վրա՝ 2-ին հասցնելով մահացու վիրավորումներ:
Աղբյուր` Ermenihaber.am

















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են