Հանրաքվեի մասին իշխող ուժը մրցույթ է հայտարարել. Հաղթողները կպարգեւատրվեն. տասնյակ առաջարկներ են եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական հանրաքվեի լոզունգներ, խորհրդանիշ ընտրելու համար իշխող ուժը մրցույթ է հայտարարել։ «Բաց մրցույթ է, մի քանի օր է՝ շրջանառության մեջ է, ցանկացած ոք կարող է մասնակցել, հաղթել։
Դրամական պարգեւ է սպասվում՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար՝ 3, 2 եւ 1 միլիոն դրամ»,- ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ վստահեցնելով, որ պարգեւատրումների ֆոնդը ոչ թե պետբյուջեից է, այլ՝ սեփական միջոցներից։
Իշխանության երեւակայությունը չի՞ հերիքում, թե՞ պատասխանատվությունն այս հարցում էլ են գցում ժողովրդի վրա։ «Վա՞տ է, որ ժողովրդի հետ ենք քննարկում, ինչո՞ւ եք մեզ տարանջատում ժողովրդից, մենք էլ ժողովրդի մասնիկն ենք»։ Բայց ավելորդ գումար ունե՞ք, որ ծախսում եք դրա վրա։ «Եթե մեր թիմից շահեն, միգուցե այդ գումարն ուղղեն քարոզչության ֆոնդին։ Ես գոնե այդպես կանեի»։
Պատգամավորը վստահեցնում է, որ տասնյակ առաջարկներ են ստացել։ Թե ինչ բովանդակությամբ՝ չի մանրամասնում, հաղթողներին կընտրեն բոլորը՝ թիմով։ «Կարծեմ՝ 1 շաբաթ ենք մրցույթին տվել, բայց վստահ չգիտեմ»։ Ի դեպ, «այո»-ի շտաբը փետրվարի 25-ին «Դվինում» հանրաքվեի ծախսերի համար դրամահավաք է իրականացնելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
Աննա Ամրոյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնության հրում վարժությունում
ՀՀ ՇՄ նախարարը Փարիզում մասնակցում է «Մեծ յոթնյակի» երկրների շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո